Լրահոս
10.03.2023

Արցախի պետնախարարն ընդունել է ռուսական համայնքի ներկայացուցիչներին

Արցախի պետնախարարն ընդունել է ռուսական համայնքի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 9-ին ընդունել է Արցախի Հանրապետության ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ։

Պետական նախարարը ողջունել է ներկաներին, նշել, որ հայ-ռուսական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և միջմշակութային հաղորդակցությանը որակապես նոր շունչ հաղորդելու համար անհրաժեշտ է գործադրել առավելագույն ջանքեր։

«Ցանկանում եմ հատուկ շեշտադրել, որ վերջին ժամանակաշրջանում նկատվում է Արցախի ռուսական համայնքի կազմակերպվածության բարձր մակարդակ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում այն անձանց, ովքեր նպաստել են այդ կարևոր գործին։

Ռուսաց լեզվի հանրաճանաչության մակարդակը բարձրացնելու և մշակութային կյանքը ակտիվացնելու համար իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում Ձեզ հետ մշտապես լինել բաց շփումներում և կառավարության հնարավորության սահմաններում փորձելու եմ իմ մասնակցությունը և ներդրումը ունենալ», – ընդգծել է Գուրեգեն Ներսիսյանը։

Հանդիպմանը քննարկվել են սոցիալական, կրթական, հոգևոր-մշակութային կյանքին վերաբերող, ինչպես նաև հետագա համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման շարունակականության ապահովմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

«Նմանատիպ հանդիպումները նպաստում են հանրապետությանում առկա խնդիրները միասին վեր հանելու և Ձեր տեսակետների ու առաջարկությունների հիման վրա իրավիճակը մեղմելու առումով որոշումներ կայացնելուն։

Մենք պետք է նաև գիտակցենք, որ միայն իրար օգնելով կարող ենք ներքին հասարակական կյանքը դարձնել ավելի ապահով և հետաքրքիր»,- նշել է պետական նախարարը։

Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով:

Ռուսական համայնքի ներկայացուցիչները պետական նախարարին ուղղել են շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում կառավարության գործունեությանը, առկա խնդիրների հաղթահարման գործիքակազմին, սոցիալ տնտեսական և զարգացման ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։

Լրահոս
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը