Հայաստանում գտնվող օտարեկրացիները կարմրուկի դեմ կարող են պատվաստվել Երևանի Ամիրյան 2 հասցեում գործող շարժական պատվաստումային կետում: Ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, «Իմունոկանխարգելման ազգային ծրագրի» ղեկավար Գայանե Սահակյանը:
«Մարտի 9-ից շարժական պատվաստումային կետը գործում է: Մենք մտածում ենք Հայաստանում գտնվող օտարեկրյա քաղաքացիների մասին: Նրանք մեր երկրում են, նրանք ևս կարող են կոնտակտավոր լինել, կարող են վարակվել ու վարակը տարածել, այդ իսկ պատճառով շարժական կետը սպասարկելու է նրանց: Պատվաստումն իրականացվելու է անվճար»,-ասաց Գայանե Սահակյանը: