Լրահոս 24/7
10.03.2023

«Այս առաջնահերթությունների շուրջ հայությունը կարող է միավորվել»․ Հակոբյան

«Այս առաջնահերթությունների շուրջ հայությունը կարող է միավորվել»․ Հակոբյան

«Այսպիսի ցանկացած հանդիպում ուղղված է միավորմանը։ Այն բարդ հասկացություն է, որովհետեւ աշխարհի տարբեր երկրների տասը միլիոն մարդկանց մասին ենք խոսում՝ տարբեր մշակույթների, լեզվական մտածողություն կրողների։ Հնարավոր չէ բոլորին ասել, որ որոշ հարցերում պետք է միասնական լինենք, սակայն կարծում եմ՝ հայ ժողովրդի դեպքում կան առաջնահերթություններ»,-«Ապագա Հայկականը» համաժողովի ժամանակ «Հարցազրույց» շարքի ընթացքում այսօր հայտարարեց ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը։

Հրանուշ Հակոբյանն ասաց․ «Ես կառանձնացնեի հետեւյալ առաջնահերթությունը, որին որեւէ հայ չի կարող դեմ լինել։ Դա պետության ուժեղացումն է, պաշտպանունակության բարձրացումը, բանակի հզորացումը։ Երկրորդը շրջափակված Արցախի ազատագրումն է եւ ինքնորոշման իրավունքի ամրագրումը՝ ողջ հայության միջոցով։ Միջազգային իրավունքի համաձայն՝ արցախահայությունը հակաօրինական որեւէ քայլ չի արել։ Այսօր գործում է «անջատում հանուն փրկության» ՄԱԿ-ի բանաձեւը։ Չեմ կարծում, որ որեւէ հայ չպետք է միավորվի հանուն Արցախի փրկության։ Երրորդը մայրենի լեզվի իմացությունն է, ուսուցումն ու տարածումը, որովհետեւ միայն մեր ազգը կարող է լեզվին տեր կանգնել»։

4-րդ առաջնահերթությունը, ըստ Հրանուշ Հակոբյանի, Հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբումն է, իսկ 5-րդը՝ սփյուռքի նոր կղզյակների ինքնակազմակերպումը։ «Վերջերս եւս մեկ առաջնահերթություն է ավելացել՝ Սիրիայի, Իրաքի հայերի օգնության հարցը»,-նշեց Հրանուշ Հակոբյանը։

Նրա համոզմամբ՝ համահայկական միասնություն հնարավոր է իր թվարկած բոլոր հարցերի շուրջ։



Լրահոս
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
18:56
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ