ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 10-ին Կենտրոնական բանկում տեղի է ունեցել ԿԲ ղեկավար կազմի և ԱԺ պատգամավորների հանդիպում:
Քննարկվել են դրամավարկային քաղաքականությանը, ֆինանսական կայունությանը և անկանխիկ գործառնություններին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Հովիկ Աղազարյանը, Վիգեն Խաչատրյանը, Նարեկ Բաբայանը, Ալխաս Ղազարյանը, Նարեկ Գրիգորյանը, Էդգար Հակոբյանը և Մարինա Ղազարյանը: