Հայաստան
11.03.2023

Թափանիվի ընթացքը չպետք է թուլացնենք․ Վարդապետյան

Թափանիվի ընթացքը չպետք է թուլացնենք․ Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ, մարտի 10-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2022 թվականի գործունեության արդյունքները:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կոլեգիայի նիստի մեկնարկին շնորհակալություն է հայտնել դատախազներին երկարօրյա աշխատանքի, նվիրվածության և աշխատասիրության համար` ընդգծելով, որ այդ աշխատանքի շնորհիվ է հասարակության համար տեսանելի և բովանդակային առումով ընկալելի դատախազական համակարգի գործունեությունը: «Դատախազությունը ստանձնել է լոկոմոտիվի դեր նոր Քրեական դատավարության օրենսգրքի  համատեքստում, սահմանել գործերի քննության նոր տեմպ. այդ թափանիվի ընթացքը չպետք է թուլացնենք», – ընդգծել է Աննա Վարդապետյանը և շնորհակալություն հայտնել դատախազների ընտանիքին՝ կատարվող աշխատանքի կարևորությունն ընկալելու և ըմբռնումով մոտենալու համար:

Այնուհետև, գլխավոր դատախազի տեղակալները, ըստ ոլորտների, ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում արձանագրված հանցավորության ընդհանուր վիճակը, շարժընթացը, խնդիրներն ու առաջարկվող լուծումները:

Դատարանում քննված և ավարտված քրեական գործերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է 215 մլն 194 հազար 989 դրամ, որից վերականգնվել է 204 մլն 652 հազար 203 դրամը (2021 թվականին վնասի չափը կազմել է 551 մլն 44 հազար 294 դրամ, որից վերականգնվել է 43 մլն 712 հազար 747 դրամը):

2022 թվականին հանրապետությունում գրանցվել է հանցագործության 37 հազար 612 դեպք (2021 թվականին՝ 30 հազար 245): Արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործության 881 դեպք՝ աճը՝ 531, ընդ որում, Գևորգ Բաղդասարյանի խոսքով, 151,7 տոկոս աճը իրական չէ, քանի որ 531-ից 485-ը հանկարծամահություններն են:

2022 թվականին արձանագրված հանցագործությունների ընդհանուր թվի 15 տոկոսը կազմել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 6 հազար 565 դեպք (2021 թվականին՝ 4 հազար 375 դեպք):

2022 թվականին սպանությունների թիվը վեցով ավելի է, իսկ 100 հազար բնակչի հաշվով սպանությունների գործակիցը կազմել է 0.51, որը վերջին տասը տարիների տարեկան միջին ցուցանիշից ցածր է:

Գևորգ Բաղդասարյանն անդրադարձել է նաև ընտանիքում բռնության դեպքերին: Նրա խոսքով՝ դրանք նվազել են 143-ով. արձանագրվել է 357 դեպք (2021 թվականին՝ 500), որից 231-ը կատարվել են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ: Ընտանիքում բռնության գերակշիռ մասը, որպես կանոն, ծեծի կամ բռնի այլ գործողությունների դեպքերն են. արձանագրվել է նման 249 դեպք:

Հաշվետու տարում սեփականության դեմ ուղղված հանցագործությունները կազմել են հանրապետությունում արձանագրված հանցագործությաունների դեպքերի 36․7%-ը։ 2022 թվականին արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործության 13 հազար 903 դեպք (2021 թվականին՝ 15 հազար 149). դեպքերը նվազել են 1246-ով կամ 8.2%-ով :

Անդրադառնալով քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարին՝ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ 2022 թվականին արձանագրվել է ենթամշակույթին առնչվող 25 դեպք (2021 թվականին՝ 14 դեպք): Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ լատենտայնության բարձր մակարդակ ունեցող այս հանցագործությունների աճը ենթադրում է ոչ թե դրանց քանակի իրական աճ, այլ բացահայտման ցուցանիշի բարելավում:

Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրել է 2022 թվականի գործունեության արդյունքները՝ նշելով, որ ներկայում դատարանի վարույթում գտնվող 33 հայցադիմումներից 21-ը դատարան են ուղարկվել 2022 թվականին: 21 հայցադիմումներով պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 200 անշարժ և շուրջ 45 շարժական գույք, ինչպես նաև 45 իրավաբանական անձանցում մասնակցություն: Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ: 2022 թվականին ներկայացված հայցադիմումների հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 100 մլրդ դրամ (2021 թվականի ընթացքում վարչության կողմից դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երեք հայցադիմում՝ 10 մլրդ դրամ հայցագնով):

Գալյանի տեղեկացմամբ՝ ներկա պահին դատարանի վարույթում գտնվող հայցադիմումներով պահանջվող հայցագնի չափն արդեն իսկ գերազանցում է 150 մլրդ դրամը (հայցագինը չի ներառում իրավաբանական անձանցում մասնակցությունների շուկայական արժեքը, որն ունի աճի միտում):

Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրել է 2022 թվականի ամենախոշոր հայցադիմումներից երկուսը, որոնցից մեկով պահանջ է ներկայացվել անձից բռնագանձել հինգ անշարժ և երեք շարժական գույք, երեք իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 18 մլրդ դրամ: Մեկ այլ հայցադիմումով էլ պահանջ է ներկայացվել անձից բռնագանձել 36 անշարժ և մեկ շարժական գույք, 10 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև ավելի քան 6 մլրդ դրամ:

2022 թվականին ուսումնասիրության նախնական արդյունքներով կազմվել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ 109 նախնական ամփոփագիր։ 51 ուսումնասիրությամբ հայտնաբերվել է օրենքով նախատեսված 50 մլն դրամը գերազանցող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք՝ 65 շարժական և ավելի քան 460 անշարժ գույք, ինչպես նաև շուրջ 100 իրավաբանական անձանցում մասնակցություններ և ավելի քան 92 միլիարդ դրամ: Նշված ուսումնասիրություններից 43-ի շրջանակում դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 52 դիմում, որոնք բավարարվել են դատարանի կողմից և որոշումներն ուղարկվել են հարկադիր կատարման: Շուրջ 600 գույքի վրա դրվել է արգելանք:

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն անդրադարձել է իրավական ապահովման և միջազգային-իրավական համագործակցության ոլորտներում իրականացված աշխատանքների արդյունքներին: Անահիտ Մանասյանի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում նախապատրաստվել և իրավասու պետական մարմիններ է ուղարկվել 14 օրենսդրական նախաձեռնություն, որոնք վերաբերել են քրեական արդարադատության ոլորտին:

2022 թվականին իրականացվել է 22 կարգապահական վարույթ՝ 30 դատախազի նկատմամբ: 12 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն», երեք դատախազի նկատմամբ՝ «խիստ նկատողություն», մեկ դատախազի նկատմամբ ՝ «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը (նույն դատախազի նկատմամբ հարուցված առանձին կարգապահական վարույթի արդյունքներով՝ վերջինիս նկատմամբ նշանակվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժը):

Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանն ընդգծել է ոլորտում առկա խնդիրներին համակարգային լուծում տալու անհրաժեշտությունը, անդրադարձել միջազգային հետախուզման բնագավառում վեր հանված խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունները:

2022 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 4 հազար 570 դեպք (2021 թվականին՝ 6 հազար 195). դեպքերը նվազել են 1625-ով: Դրանցից 2 հազար 874-ը եղել են պատահարներ և զանցանքներ, 1696-ը` հանցագործություններ, այդ թվում 1028-ը` զինվորական, 668-ը` այլ ընդհանուր բնույթի։

Կոլեգիայի ընդլայնված նիստի ավարտին տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի և առաջին անգամ դատախազի պաշտոնը ստանձնող դատախազների երդման արարողությունը:

Լրահոս
ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները
18:40
ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները
Էս առումով՝ հեղափոխությունը այլևս չի կարող լինի թավշյա. Փաշինյան
17:12
Էս առումով՝ հեղափոխությունը այլևս չի կարող լինի թավշյա. Փաշինյան
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
15:38
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Բավականին կառուցողական քննարկումներ են տեղի ունեցել ընդդիմադիր ուժերի միջև. Սաղաթելյան
12:58
Բավականին կառուցողական քննարկումներ են տեղի ունեցել ընդդիմադիր ուժերի միջև. Սաղաթելյան
Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների կիզակետը TRIPP-ն է
12:05
Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների կիզակետը TRIPP-ն է
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
18:01
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ, նաև կա պայքարի նոր, բավականին հետաքրքիր հնարավորություն.  Քոչարյան
14:10
Այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ, նաև կա պայքարի նոր, բավականին հետաքրքիր հնարավորություն. Քոչարյան
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:01
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
Պետք է վերաքվեարկության վերաբերյալ որոշում կայացվի. Գոհար Մելոյան
16:55
Պետք է վերաքվեարկության վերաբերյալ որոշում կայացվի. Գոհար Մելոյան
Մեր հարցը խորհրդարան գնալ-չգնալու մասին չէ, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է. Սամվել Կարապետյան
16:32
Մեր հարցը խորհրդարան գնալ-չգնալու մասին չէ, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է. Սամվել Կարապետյան
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից. Արմեն Գալջյան
16:14
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից. Արմեն Գալջյան
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում․ ցնցումները զգացվել են ՀՀ-ում
16:00
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում․ ցնցումները զգացվել են ՀՀ-ում
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
15:43
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀՀ-ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Սարգսյան
15:25
ՀՀ-ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Սարգսյան
Մեզ խաբեցին միլիոնուկեսով. Սամվել Կարապետյան
14:48
Մեզ խաբեցին միլիոնուկեսով. Սամվել Կարապետյան