Հայաստան
11.03.2023

Պատրաստ եմ ցանկացած պահի ցուցմունք տալ․ Թորոսյան

Պատրաստ եմ ցանկացած պահի ցուցմունք տալ․ Թորոսյան

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կովիդի համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողություններին։

«Չէի ուզենա այս ֆորմատով անդրադառնալ տեղի ունեցածին, բայց ստիպված եմ` հաշվի առնելով երեկ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունը, ինչպես նաև դրան հաղորդած որոշ երևույթներ.

Ինչպես բազմիցս նշել եմ, ըստ էության նաև ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ապացուցել, կովիդի վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությունը իրականացվել է ոչ պրոֆեսիոնալ, մասնագիտական գիտելիքներ չունեցողներ անձանց կողից, բազմաթիվ տվյալների բացակայության պայմաններում, ինչը հենց իրենք են ընդունում, սակայն միևնույն է եզրակացություններ են արվել, որոնք որևէ քննադատութան չեն դիմանում: Որպեսզի պարզ լինի, թե ինչպես է հաշվեքննությունը իրականացվել, ուզում եմ հիշեցնել, որ կովիդի համավարակի ամենաբուռն ժամանակահատվածում, երբ կառավարությունը իր ամբողջ ներուժը ներդրել էր դրա դեմ պայքարի գործում թե’ առողջապահական, թե’ սոցիալ-տնտեսական առումով, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ջանք չէին խնայում ցեխ շպրտելու այդ գործողությունների վրա, նաև կասկածներ սերմանելու հանրության մեջ այդ գործողությունների արդյունավետության վերաբերյալ:

Տարօրինակ է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի հաղորդագրության նախաբանը, ըստ որի քննությունը, պարզել է, թե «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Հետաքրքիր է այդ ինչպե՞ս են քննությունով պարզել հրապարակայնորեն հասանելի այս տեղեկատվությունը: Թե պարզապես իրենց աշխատանքին «լրջություն» հաղորդելու համար են սա հատուկ գրել, որ ընթերցողները ավելի շատ զայրանան «մեղադրյալների» վրա: Սխալ եք պարզել հարգելի գործընկներներ, 26 մլրդ կառավարության կողմից հատկացվել է միայն 2020 թվականին, մոտավորապես այդքան էլ հատկացվել է 2021 թվականին, բայց թե դա ինչ կապ ունի այս կոնկրետ մեղադրանքի հետ, հայտնի չի ոչ մեկին:

Շատ տարօրինակ էր նաև երեկ բոլոր քննչական, ըստ էության փակ, գործողությունների մասով մամուլին օպերատիվ տեղեկատվություն հաղորդելը, որը կրկին տեղիք է տալիս մտածելու, որ այս ամենը ավելի շատ կոնկրետ անձանց թիրախավորելու համար է, քան թե իրականությունը բացահայտելու: Տպավորություն էր ստեղծվում, որ Հրապարակ օրաթերթը արտահաստիքային (գամ գուցե՞ հաստիքային) թղթակից ունի Կոմիտեում: Նույն տպավորությունն էր ստացվում երեկվա գործողությունների շտապողականությունից և դա այն դեպքում, որ Գևորգ Սիմոնյանը մշտապես հասանելի լինելով, նախապես չէր հարցաքննվել:

9. Մի առանձին հարց է նաև այս վարույթների նկատմամբ դատախազական հսկողությունը. արդյո՞ք հսկող դատախազը չի զարմացել, թե ինչու ինձ, գործող նախարարին կամ Գևորգ Սիմոնյանին մինչ օրս չեն հարցաքննել այն դեպքում, երբ ես եմ այդ հրամանները արձակել, իսկ վարույթի շրջանակում «հայտնաբերվածը» տեղի է ունեցել 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Կամ արդյո՞ք հսկող դատախազը վերոգրյալի վերաբերյալ պատկերացումներ ունի: Թե կրկին այդ հսկողական ֆունկցիան կա’մ ֆիկտիվ է, կա’մ միայն ամեն գնով մեղադրանքը հաստատելու միտում ունի` անկախ ապացույցների առկայությունից:

Հիմա եմ հասկանում, թե ինչու են դատարանները հաճախ մերժում նախաքննական մարմինների միջնորդությունները: Նման որակի գործերի միջնորդությունները այլ ճակատագրի արժանանալ չէին էլ կարող: Հուսամ արդարադատությունը տեղի կունենա և եթե կան մեղավորներ կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ եթե չլինեն, ապա հանիրավի մեղադրողները պատշաճ հանրային և մասնագիտական գնահատականի կարժանանան: 

Եվ նորից ուզում եմ հրապարակային կրկնել, որ պատրաստ եմ ցանկացած պահի ցուցմունք տալ այս գործով:

Հ.Գ. մի ամբողջ համակարգի 2 տարվա տքնաջան աշխատանքը, որի ժամանակ տասնյակ հազարավոր պացիենտներ են բուժում ստացել և ճնշող մեծամասնությունը փրկվել, մտացածին այս մեղադրանքներով ջուրը լցնելը շատ թանկ է արժենալու մեր երկրի համար: Ոչ մի նոր մարտահրավերի ժամանակ հազարավոր բուժաշխատողներ և հարյուրավոր առողջապահության կառավարիչներ չեն նետվելու այդ մարտահրավերի դեմ պայքարի, ինչպես դա արեցին կովիդի և պատերազմի ժամանակ»,- գրել է նա։

Լրահոս
ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները
18:40
ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները
Էս առումով՝ հեղափոխությունը այլևս չի կարող լինի թավշյա. Փաշինյան
17:12
Էս առումով՝ հեղափոխությունը այլևս չի կարող լինի թավշյա. Փաշինյան
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
15:38
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Բավականին կառուցողական քննարկումներ են տեղի ունեցել ընդդիմադիր ուժերի միջև. Սաղաթելյան
12:58
Բավականին կառուցողական քննարկումներ են տեղի ունեցել ընդդիմադիր ուժերի միջև. Սաղաթելյան
Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների կիզակետը TRIPP-ն է
12:05
Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների կիզակետը TRIPP-ն է
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
18:01
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ, նաև կա պայքարի նոր, բավականին հետաքրքիր հնարավորություն.  Քոչարյան
14:10
Այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ, նաև կա պայքարի նոր, բավականին հետաքրքիր հնարավորություն. Քոչարյան
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:01
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
Պետք է վերաքվեարկության վերաբերյալ որոշում կայացվի. Գոհար Մելոյան
16:55
Պետք է վերաքվեարկության վերաբերյալ որոշում կայացվի. Գոհար Մելոյան
Մեր հարցը խորհրդարան գնալ-չգնալու մասին չէ, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է. Սամվել Կարապետյան
16:32
Մեր հարցը խորհրդարան գնալ-չգնալու մասին չէ, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է. Սամվել Կարապետյան
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից. Արմեն Գալջյան
16:14
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից. Արմեն Գալջյան
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում․ ցնցումները զգացվել են ՀՀ-ում
16:00
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում․ ցնցումները զգացվել են ՀՀ-ում
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
15:43
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀՀ-ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Սարգսյան
15:25
ՀՀ-ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Սարգսյան
Մեզ խաբեցին միլիոնուկեսով. Սամվել Կարապետյան
14:48
Մեզ խաբեցին միլիոնուկեսով. Սամվել Կարապետյան