Լրահոս
11.03.2023

ԿԳՄՍ նախարարը այցելել է ավտովթարից տուժած դպրոցականներին

ԿԳՄՍ նախարարը այցելել է ավտովթարից տուժած դպրոցականներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ավտովթարից տուժած դպրոցականներին և ուսուցիչներին

ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Կապան՝ այցելելու նախօրեին ողբերգական ավտովթարից տուժած դպրոցականներին և ուսուցիչներին։


Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած կարճատև խորհրդակցության ընթացքում նախարարին ներկայացվել է իրավիճակը։ Այնուհետև նախարար Ժաննա Անդրեասյանն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այցելել  են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն են ստանում վթարից տուժածները։ Նախարարն ու մարզպետը զրուցել են նրանց հետ, մաղթել շուտափույթ ապաքինում։

«Սյունիքի մարզում նախօրեին տեղի ունեցած ավտովթարն իսկապես ողբերգություն է։  Պետք է կատարվի  վերլուծություն, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել։ Իրավապահ մարմիններն, իհրակե, իրենց գործն անում են, քննությունն ընթացքի մեջ է, բայց ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես կրթության ոլորտի լիազոր մարմին, պետք է հատուկ վերլուծություն իրականացնի, թե  երեխաների տեղափոխման գործընթացն ընդհանրապես ինչպես է կազմակերպվում։ Մեր ուշադրությունն ու զգոնությունը պետք է բազմապատիկ մեծ լինի, երբ գործ ունենք երեխաների անվտանգության հետ: Համապատասխան չափորոշիչերն ու պահանջները պետք է շատ հստակ  լինեն։ Վերահսկողության մեխանիզմները  նույնպես կարգավորված և խիստ պետք է լինեն, երբ խոսում ենք երեխաներին տեղափոխող տրանսպորտային միջոցների մասին»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ պետք է գործեն միասնական ստանդարտներ, անկախ նրանից, թե երեխաների տեղափոխումը որ կազմակերպության կողմից է իրականացվում։ Տվյալ դեպքում վթարված ավտոբուսի ծառայությունը պատվիրակված է եղել մասնավոր կազմակերպության կողմից, սակայն, ըստ նախարարի, դա խնդրի կարգավորման հետ որևէ կապ չունի. որակի միասնական չափորոշչի սահմանմամբ բոլորի համար ընդհանրական  պահանջներ կլինեն։

«ԿԳՄՍ նախարարությունը իրականացնում է տեղեկատվության հավաքագրում բոլոր այն դպրոցներից, որտեղ տրանսպորտային տեղափոխման  ծառայություն է կազմակերպվում։ Ընդ որում այս խնդիրը վերաբերում է  ոչ միայն դպրոց հաճախելիությանը, այլ նաև էքսկուրսիաների կազմակերպման ժամանակ օգտագորվող փոխադրամիջոցներին»,-  ասել է նախարարը:
 
Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած դպրոցականներին և ուսուցիչներին աջակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունն անընդհատ կապի մեջ է մարզպետարանի հետ։
«Շատ ցավալի է, որ պատահարի հետևանքով ուսուցչուհի է զոհվել․ ցավակցություն և զորակցություն եմ հայտնում հարազատներին։ Կատարվածը ողբերգություն է թե՛ դպրոցի, թե՛ աշակերտների, թե՛ մեզ համար»,- նշել է նախարարը։

Լրահոս
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել