Լրահոս 24/7
12.03.2023

Պարեկների գործողությունների հետևանքով՝ մեքենայում Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է. Դանիելյան

Պարեկների գործողությունների հետևանքով՝ մեքենայում Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է. Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մանրամասներ է պատմել ձերբակալված նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ հանդիպման վերաբերյալ։

«Գործընկերոջս`Արման Ղազարյանի հետ, այցելեցինք 72 ժամով ձերբակալված Գևորգ Պետրոսյանին: Պարոն Պետրոսյանը պատմեց իր հետ տեղի ունեցած դեպքի մանրամասները:

Ըստ նրա, երեկ երեկոյան Պարեկային ծառայության աշխատակիցները բավականին երկար ժամանակ հետևել են իրեն, այնուհետև, արդեն այն ժամանակ, երբ վերջինս մոտ է եղել իր բնակության վայրին, մոտեցել են և առանց պատշաճ կերպով օրինական պահանջ ներկայացնելու փորձել են իրեն դուրս բերել մեքենայի միջից:

Ի վերջո, մեծաթիվ պարեկային ծառայողների միջոցով դա նրանց հաջողվել է, ինչի հետևանքով Գևորգ Պետրոսյանին տեղափոխել են, նախ, անհրաժեշտ քննություններն անցկացնելու, ապա Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներից մեկը:

Պարեկային ծառայողների ակնհայտ անօրինաչափ գործողությունների հետևանքով ոստիկանական մեքենայում կտրուկ վատացել է Գևորգ Պետրոսյանի ինքնազգացողությունը: Ահազանգով ժամանել են շտապ օգնության ծառայության աշխատակիցներ, որոնք նախնական զննությունից հետո պնդել են, որ Գևորգ Պետրոսյանին անհրաժեշտ է տեղափոխել բժշկական հաստատություն, քանի որ վերջինիս մոտ առկա են առողջական խնդիրներ, և բժշկական օգնություն ցուցաբերելու անհապաղ կարիք կա։

Պարեկային ծառայության աշխատակիցները հրաժարվել են իրականացնել այս պահանջը` այդպիսով վտանգելով ՀՀ քաղաքացու կյանքը:

Ի վերջո, ոստիկանական բաժանմունք բերման ենթարկվելուց հետո Գևորգ Պետրոսյանին տեղափոխել են Ձերբակալված անձանց պահման վայր, որտեղ էլ այսօր տեսակցեցինք նրան: Չնայած առողջական խնդիրներին և դեղամիջոցներ ընդունելուն՝ պարոն Պետրոսյանը հոգեպես ընկճված չէ։

Ակնհայտ է, որ այս ամենը պարոն Պետրոսյանի հետ տեղի է ունեցել իշխող ուժի նկատմամբ հնչեցրած դիրքորոշումների հետևանքով։

Իսկ տեղի ունեցածը ևս մեկ ապացույցն է այն հանգամանքի, որ մարդու իրավունքներ ասվածն իշխող ուժի ներկայացուցիչների համար պարզապես իշխանության գալու հարմար միջոց էր»:

Նշենք, որ ՆԳՆ–ն էլ իր հերթին հայտարարություն է տարածել, որ Գևորգ Պետրոսյանը չի ենթարկվել պարեկների պահանջներին։

Օրագիր.news

Լրահոս
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
18:56
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ