Լրահոս
13.03.2023

Կարևոր է, որ Սփյուռքը ընդգրկված լինի կառավարման համակարգում․ Մկրտչյան

Կարևոր է, որ Սփյուռքը ընդգրկված լինի կառավարման համակարգում․ Մկրտչյան

«Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի մասնակիցների մեծամասնությունը՝ 57 տոկոսը, կարծում է, որ վստահության ճգնաժամը հաղթահարելի է համագործակցության նոր հարթակների ստեղծմամբ. միասնականությունը կբազմապատկի արդյունքները:

Այս մասին համաժողովի երկրորդ օրվա «Հայաստան-Սփյուռք միասնականություն» նպատակի քննարկումների արդյունքների ամփոփման ժամանակ ասաց հաշվիչ, վերահսկիչ հանձնախմբի անդամ, մոսկվայաբնակ Լյուդմիլա Մկրտչյանն, ընդգծելով, որ սա բացառիկ նախաձեռնություններից մեկն է, երբ սփյուռքի ձայնը, կարծիքը և համախմբվածությունը կարող են բերել մեծ ձեռքբերումներ ամուր և կայուն հայրենիք ստեղծելու համար:

Լյուդմիլա Մկրտչյանը նշեց նաև, որ մասնակիցների 53,2 տոկոսը քվեարկել է այն տեսակետի օգտին, որ Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական օրակարգը պետք է լինի Հայաստանի հզորացումը՝ ակնկալիքով, որ հետո հզորացող Հայաստանը շատ ավելի հեշտ կնպաստի հայապահպանությանը սփյուռքում: Թե ինչպե՞ս պետք է կառավարվի Հայաստան-Սփյուռք օրակարգի իրականացումը, մասնակիցների 45.9 տոկոսը գտնում է, որ պետք է կառավարվի Հայաստանից՝ սփյուռքահայերի մասնակցությամբ՝ սահմանադրական բարեփոխումներով սփյուռքի համար նախատեսելով պետական կառավարմանը մասնակցելու մեխանիզմներ: Իսկ 37.7 տոկոսը կարծում է, որ պետք է կառավարվի նոր ստեղծվող համահայկական կառույցի միջոցով, որը կհամախմբի բոլոր գործող մեխանիզմները և կներդաշնակեցնի աշխատանքը:

«Քվեարկության ընթացքում ամրագրվել են առաջնահերթություններ որոնք կարևոր էին մասնակիցների գրեթե մեծամասնության համար. դրանք են՝ «Back to Armenia» համահայկական շարժման, «Հայաստան» ներդրումային ընկերության, Համահայկական լոբիստական ցանցի, գործարարների համագործակցային ցանցի և Հայաստանի հայոց լեզվի ուսուցիչների՝ Սփյուռքի համայնքներ պարբերական գործուղումների ինստիտուտի ստեղծումը: Սրանք այն կարևոր հարցերն էին, որոնք Սփյուռքին և բոլորին շատ են հետաքրքրում և որի վրա մենք դեռ կշարունակենք աշխատել»,- նշեց Մկրտչյանը:

Նա նաև ընդգծեց՝ կարևոր է, որ Սփյուռքը ընդգրկված լինի կառավարման համակարգում և, ինչու չէ, Սփյուռքի ձայնը նույնպես կարողանան օգտագործել: Ըստ նրա՝ մարդիկ ովքեր այսօր այստեղ են, ուզում են նոր շունչ հաղորդել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: «Այս  երեք օրերի մտքերը լսելուց մենք պետք է հասկանանք մի բան, որ եթե ծրագիրը կազմում ենք, պետք է նոր էջից, նոր թիմով  ստեղծենք մեր Հայաստանի ապագան»,- ասաց նա:

Լյուդմիլա Մկրտչյանն ընդգծեց, որ Հայաստան-Սփյուռք կապը վերականգնելու համար հարկավոր են նոր շունչ, նոր մոտեցումներ, քանի որ հին մեխանիզմները կորցրել են իրենց և՛ ուժը, և՛ վստահությունը:

Լրահոս
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը