Լրահոս 24/7
13.03.2023

Մեկնարկել է 7 նոր ամբուլատորիաների կառուցման աշխատանքների գործընթացը

Մեկնարկել է 7 նոր ամբուլատորիաների կառուցման աշխատանքների գործընթացը

Արմավիրի մարզում մեկնարկել է 7 նոր բժշկական ամբուլատորիաների կառուցման աշխատանքների գործընթացը, որի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախարարության, մարզպետարանի և համայնքապետարանի պատասխանատուների հետ այցելեցին «Նալբանդյանի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ՝ ծանոթանալու նորակառույց ամբուլատորիայի շենքային պայմաններին, հնարավորություններին և հագեցվածությանը և դիտարկելու նման ֆորմատով ամբուլատորիաներ կառուցելու հարցը:

Նախարարը նշեց, որ հանրապետության մարզերում 2023 թվականին նախատեսվում է կառուցել 20 ամբուլատորիա և 5 պոլիկլինիկա, որոնց նախագծման աշխատանքները ներառված են բյուջեում:

20 ամբուլատորիաներից 7-ը կառուցվելու են Արմավիրի մարզում:

«Այցի նպատակն է ծանոթանալ նման գյուղական ամբուլատորիայի ֆորմատին՝ հասկանալու թե՛ չափերի, թե՛ հարմարավետության, թե՛ որոշակի կուտակված փորձի մասով ինչ ունենք լրացնելու, որ հաջորդ ամբուլատորիաների նախագծմանը շատ ավելի պատրաստված լինենք»,- իր խոսքում նշեց նախարարը:

Ամբուլատորիաները տեղակայված են լինելու Գայ, Ջրառատ, Շենավան, Տանձուտ, Վարդանաշեն, Խանջյան, Նորապատ բնակավայրերում: Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների կողմից ուսումնասիրվել էին հողատարածքների վերաբերյալ Արմավիրի մարզպետարանի առաջարկությունը և արձանագրվել, որ ներկայացված հողատարածքներն ընդհանուր առմամբ ընդունելի են բժշկական կազմակերպությունների շենքերի կառուցման համար։ Այս պահին իրականացվում են հողային հատկացումների աշխատանքները:

Լրահոս
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
18:56
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ