Լրահոս
13.03.2023

Բայդենը Թրամփին ամերիկյան երկու բանկերի փլուզման մեջ է մեղադրել

Բայդենը Թրամփին ամերիկյան երկու բանկերի փլուզման մեջ է մեղադրել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր նախորդ Դոնալդ Թրամփին մեղադրել է Silicon Valley-ի եւ Signature Bank-ի փլուզման մեջ։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը իր ելույթի ժամանակ։

Միաժամանակ Բայդենը կարծում է, որ ամերիկացիները կարող են վստահ լինել երկրի բանկային համակարգի անվտանգության հարցում։ Նա նշել է, որ ԱՄՆ քաղաքացիները վնասներ չեն կրի Silicon Valley-ի եւ Signature Bank-ի հետ կապված իրավիճակի պատճառով։

Ավելի վաղ ամերիկյան CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Silicon Valley Bank-ի (SVB) փլուզման հետեւանքները վերացնելու ԱՄՆ իշխանությունների փորձը չի կարողացել հանգստացնել ներդրողներին եւ համաշխարհային խուճապ է առաջացրել ֆինանսական շուկայում։

CNN-ը նշում է, որ չնայած HSBC-ի (FTRXX) կողմից SVB-ի բրիտանական մասնաճյուղը 1 ֆունտով գնելուն եւ այն հավաստիացումներին, որ հաճախորդները կկարողանան շարունակել բանկային գործարքները սովորական ռեժիմով, արժեթղթերը սկսել են նվազել վաղ առավոտյան սակարկումների ժամանակ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սակարկումների մեկնարկից հետո եվրոպական Euro Stoxx 600 ինդեքսն ընկել է 2,5%-ով, լոնդոնյան FTSE 100-ը՝ 2,2%-ով, իսկ Stoxx Europe 600 Banks-ը 2021 թվականի մարտից ի վեր առաջին անգամ էժանացել է 5%-ով:

Մինչ այս ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) որոշել էր բանկերին լրացուցիչ միջոցներ տրամադրել ֆինանսական կայունությունը պահպանելու համար։

Նախօրեին ԱՄՆ ֆիննախը, Դաշնային պահուստային համակարգը եւ ԱՄՆ Ավանդների ապահովագրման դաշնային հանձնաժողովը համատեղ հայտարարությամբ SVB-ի բոլոր ավանդատուներին խոստացել էին երկուշաբթի օրվանից՝ մարտի 13-ից հասանելիություն ապահովել ավանդներին:

Լրահոս
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը