Հասարակություն
14.03.2023

Վարդապետյանը հանդիպել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին

Վարդապետյանը հանդիպել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակում, մարտի 13-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողներին, պատասխանել է նրանց հարցերին:
Ուսանողների հետ զրույցի ընթացքում քննարկվել է դատախազի կերպարը, դատախազական գործունեության ընթացքում ի հայտ եկող մարտահրավերները, դատախազական գործունեության վերաբերյալ հանրային ընկալումները և այլ հարցեր:


Պատասխանելով ապագա իրավաբան Մելինե Մանուցյանի այն հարցին, թե ինչո՞ւ է համաձայնել ստանձնել հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը՝ Աննա Վարդապետյանն անդրադարձել է առաջարկն ընդունելու վերաբերյալ իր որոշման հիմնական պատճառին: «Երկար ժամանակ չունեի մտածելու: Մի գործոն կար, որ լուրջ ազդեցություն ունեցավ որոշմանս վրա. եթե ես ուզում եմ ինչ-որ բան փոխել, եթե ես դժգոհություն ունեմ արդարության վիճակից, ուրեմն ինքս պետք է լինեմ այն փոփոխությունը, որը ցանկանում եմ տեսնել: Եթե ես պատրաստ չեմ այդ փոփոխությունը դառնալ, ինչո՞ւ եմ դա ուրիշից պահանջում: Եթե ես ուզում եմ, որ գլխավոր դատախազը լինի անզիջում, ապա ամենաառաջին անզիջումը պետք է լինեմ ես: Դա, իհարկե, առաջացրել է բազմաթիվ դժվարություններ, որովհետև նույնիսկ ինձ երկար ժամանակ ճանաչող մարդիկ պատրաստ չեն ընդունել, որ ինչ-որ երևույթների հանդեպ ես ներողամիտ չեմ:

«Չէ»-ն ասելուց հետո սկսվում է բարոյական ճնշումը՝ «դու խնդրանքին ուշադրություն չես դարձնում», «մեծամտացել ես»: Մարդիկ պատրաստ չեն լսել քո «ոչ»֊ը: Ես այդ աղմկոտ ճանապարհն անցնում եմ` «ականջներս փակելով», – ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը: Ուսանողուհի Տաթև Մխիթարյանի հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտա ապագա դատախազներին և գլխավոր դատախազին ՝ Աննա Վարդապետյանը պատասխանել է. «Չվախենալ, չգնալ զիջումների, որոնց արդյունքում ոտնահարվելու են սկզբունքներդ և լինել ազնիվ՝ ինքդ քո և հարազատ մարդկանց հետ»:


Էտալոնային կերպար ունենալու հարցին ի պատասխան՝ հանրապետության գլխավոր դատախազն առանձնացրել է երկու կնոջ՝ Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ Մարգարետ Թետչերին, ով պաշտոնը ստանձնել է երկրի համար ամենաբարդ ժամանակահատվածում, և Գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Դորիս Լեսսինգին:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին հանդիպման համար և հետագայում, Դատախազությունում աշխատելու ցանկություն ունեցող ուսանողներին, առաջարկել օգտվել քաղաքացիական ծառայության համակարգում ներդրված փորձնակի ինստիտուտի հնարավորությունից և Դատախազության աշխատակազմին միանալով՝ փորձառություն ձեռք բերել:


Այնուհետև, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը ուսանողների հետ խոսել է Դատախազությունում իրականացվող բարեփոխումներից՝ ուղղված անհրաժեշտ հմտություններ ունեցող բարեվարք, արդարամիտ և օրինակելի դատախազներ ունենալուն, ինչպես նաև անդրադարձ է կատարել Դատախազության 105-ամյակի շրջանակում նախատեսվող միջոցառումներին՝ դատախաղերին, գիտաժողովներին, գիտական բանավեճերին, դպրոցներ նախատեսվող այցերին:

Լրահոս
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ
18:30
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ
Ամերիկայի առևտրի պալատը ունի կարևոր դերակատարություն ՀՀ-ում բիզնես մշակույթի զարգացման համար
18:22
Ամերիկայի առևտրի պալատը ունի կարևոր դերակատարություն ՀՀ-ում բիզնես մշակույթի զարգացման համար
Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան
17:45
Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան
Ինչ է ներառում ՀՀ-ի կողմից Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը
17:32
Ինչ է ներառում ՀՀ-ի կողմից Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը
Ֆրանսիան և Իտալիան են արգելափակել Ուկրաինային օգնության փաթեթը. Bloomberg
17:29
Ֆրանսիան և Իտալիան են արգելափակել Ուկրաինային օգնության փաթեթը. Bloomberg
Օգտագործեցինք մեր հնարավորությունները. Վիլի Սանյոլ
16:57
Օգտագործեցինք մեր հնարավորությունները. Վիլի Սանյոլ
Էրդողանը շնորհավորել է Ալիևին՝ մաղթելով խաղաղություն
16:46
Էրդողանը շնորհավորել է Ալիևին՝ մաղթելով խաղաղություն
Չեմ ցանկանում շտապել և տրամադրությունների որևէ փոփոխություն արձանագրել. Աբազյան
16:31
Չեմ ցանկանում շտապել և տրամադրությունների որևէ փոփոխություն արձանագրել. Աբազյան
ԱՄՆ-ը չի կարող որևէ բանի հասնել սպառնալիքների միջոցով․ Խամենեի
16:15
ԱՄՆ-ը չի կարող որևէ բանի հասնել սպառնալիքների միջոցով․ Խամենեի
Իրավիճակն արագ է փոխվում և մենք հետևում ենք իրավիճակին. Գրիգորյան
15:59
Իրավիճակն արագ է փոխվում և մենք հետևում ենք իրավիճակին. Գրիգորյան
Կարծում եմ՝ հանրությունը անհանգստանալու պատճառ չունի. Հայրապետյան
15:49
Կարծում եմ՝ հանրությունը անհանգստանալու պատճառ չունի. Հայրապետյան
Պետք է համատեղ ուժերով խորացնենք ԵՄ-ՀՀ համագործակցությունը. Վասիլիս Մարագոս
15:25
Պետք է համատեղ ուժերով խորացնենք ԵՄ-ՀՀ համագործակցությունը. Վասիլիս Մարագոս
36 հարկ վճարողի առաջադրվել է 13.9 մլն դրամի չափով տուգանք
15:15
36 հարկ վճարողի առաջադրվել է 13.9 մլն դրամի չափով տուգանք
Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին
15:05
Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին
14:50
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին