Քաղաքականություն

Թշնամու սադրանքի վտանգը մեծ է․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ զորքերի որոշակի կուտակումներ է արել Հայաստանի ու Արցախի առաջնագծի մոտ։ Թշնամու սադրանքի վտանգը մեծ է, բայց իմ կարծիքով, Ադրբեջանը փորձելու է խաբկանքով մեր ուշադրությունը շեղել դեպի Սիսիան, բայց իրականում փակել ևս մեկ ճանապարհ այլ վայրում։ Ադրբեջանը զորքի ու ծանր զինտեխնիկայի կուտակում է արել հատկապես Արցախի Ճանկաթաղի ու Կաշենի հանքի դիմաց։

Իմ կարծիքով, թշնամին փորձում է այլ վայրերում լարվածություն ստեղծելով, շեղել մեր ուշադրությունը և թուլացնել Մարտակերտը և Ստեփանակերտը կապող հիմնական ճանապարհի պաշտպանությունը։ Նայելով Ադրբեջանի զորքի տեղաշարժին ու հայտարարություններին’ ենթադրում եմ, որ թշնամին նպատակ ունի հանկարծակի ներխուժումով փակել Ճանկաթաղի խաչմերուկը և փաստացի Արցախը երկու մասի բաժանել, ինչից հետո կբացի Լաչինի միջանցքը։ Դա թշնամու տակտիկական հնարք կարող է լինել, որով կփորձի նախ խուճապ առաջացնել Արցախում, ապա նաև հասնել Կաշենի հանքի նկատմամբ հսկողության ու իր պահանջների կատարման ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմից։ Այս առումով դիմում եմ Արցախի ՊԲ սպայական կազմին ու հրամանատարությանը, Ճանկաթաղի խաչմերուկը և թշնամու զորքին մոտ ճանապարհի հատվածները առավել ուժեղ պետք է հսկել։

Ադրբեջանը կարող է մի քանի կրակոց արձակել, ասենք, Մարտունու ուղղությամբ, բայց հիմնական զորքի տեղաշարժ անել հենց Ճանկաթաղի խաչմերուկի կողմ։ Դա ոչ մի կերպ չպետք է թույլ տալ։ Կարծում եմ, նույնիսկ անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ զորքի մի քանի հատուկ ջոկատների հետ մշտական հսկողություն սահմանել ճանապարհին’ կանխելու թշնամու հնարավոր սադրանքը։ Սիրելի Արցախցիներ, սա ընդամենը վերլուծություն է’ հիմնված թշնամու քայլերի տրամաբանության վրա։ Պետք է թշնամուց մեկ քայլ առաջ մտածել»։

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

5 minutes ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

18 minutes ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

52 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

2 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

21 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago