

Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռուսական կողմի դեմ հնարավոր քրեական գործի հարուցումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ The New York Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հաագայի դատարանը մտադիր է ռազմական հանցագործությունների վերաբերյալ երկու գործ հարուցել՝ կապված Ուկրաինա ռուսական ներխուժման հետ, ինչպես նաև խնդրելու է մի քանի անձանց ձերբակալության օրդեր։ Հաղորդագրության համաձայն՝ գործերից մեկը կապված է «ուկրաինացի երեխաների դիտավորյալ առևանգման ու հարկադիր կերպով վերադաստիարակման ճամբարներ ուղարկելու հետ»։
Երկրորդը վերաբերում է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին դիտավորյալ հարվածներին։ Սա կարող է դառնալ Ուկրաինայում ենթադրյալ հանցագործությունների համար ռուս պաշտոնյաներին միջազգային դատարանում պատասխանատվության ենթարկելու առաջին փորձը: Թե կոնկրետ ում մեղադրանք կառաջադրվի, դեռևս պարզ չէ։ Որոշ փորձագետներ չեն բացառում, որ նախագահ Պուտինն ինքը կարող է դառնալ մեղադրյալ, քանի որ ՄՔԴ-ն չի ճանաչում պետության ղեկավարի անձեռնմխելիությունը ռազմական հանցագործությունների հետ կապված գործերում։
Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը նույնպես նախօրեին մատնանշել էր, որ «ՄՔԴ-ն Ռուսաստանի նկատմամբ իրավասության չունի»։ «2016 թվականից Ռուսաստանը չի հանդիսանում 1998 թվականի Հռոմի ստատուտի կողմ, ինչը նշանակում է, որ ՄՔԴ-ն իրավասություն չունի մեր երկրի նկատմամբ»,- գրել է սենատորը Telegram-ի իր ալիքում։
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…