Արցախ

Անցած տարի ԱՀ-ում թողարկվել է 104,5 միլիարդ դրամի արդյունաբերական արտադրանք

Անցած տարի  Հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 104,5 միլիարդ դրամի արդյունաբերական արտադրանք։

Այս մասին այսօր՝ մարտի 14-ին,  տեղեկացրել  է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ ամփոփելով 2022 թվականի սոցիալ-տնտեսական ցուցանիշները։

«Իրացվել է 103,2 միլիարդ դրամի պատրաստի արտադրանք: Նախորդ տարվա նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 136,9 տոկոս, հանքագործական արդյունաբերությունում և բացահանքերի շահագործման ոլորտում` 181,2 տոկոս, մշակող արդյունաբերությունում` 82.3 տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման  111 տոկոս, իսկ  ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման  103,2 տոկոս:  Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 58 տոկոս, մշակող արդյունաբերություն` 21.5 տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 19.9 տոկոս և ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 0.6 տոկոս»,-ներկայացրել է Մ. Մինասյանը։

Ըստ ԱՎԾ նախագահի՝ Ստեփանակերտի  արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 29,8 տոկոսը, իսկ շրջաններից ամենամեծ մասնաբաժինն  ունի  Մարտակերտի շրջանը` 59,2 տոկոս:

«Արդյունաբերական կազմակերպությունների ընդհանուր քանակում գերակշռել են գերփոքր և փոքր կազմակերպությունները, որոնց տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար`  71,5 և 20,8 տոկոս: Հատկանշական է, որ 92,3 տոկոս կազմող  գերփոքր և փոքր կազմակերպությունները թողարկել են արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 17,9 տոկոսը,  այն դեպքում, երբ կազմակերպությունների ընդհանուր թվաքանակում 7,7 տոկոս կազմող միջին և խոշոր կազմակերպություններին բաժին է ընկել արդյունաբերական արտադրանքի ամբողջ ծավալի 82,1 տոկոսը»,-նշել է Մ. Մինասյանը։

Նրա տեղեկատվությամբ՝ նախորդ տարվա համեմատ աճել են պահածոների, շինանյութերի հիմնական տեսակների, արդյունահանված խտանյութի, որոշ խմիչքների, կաթնամթերքի որոշ տեսակների, մսի, բամբակյա գործվածքների արտադրության ծավալները գործվածքների արտադրության ծավալները:

Թիվ 1

Recent Posts

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

4 hours ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

4 hours ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

5 hours ago

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…

6 hours ago

Թուրքիան «աքցանների մեջ է»

Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…

7 hours ago

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…

8 hours ago