Լրահոս 24/7
16.03.2023

«Երեմյան Փրոջեքթս»-ը արձագանքել է իրենց արտադրանքում գտնված խախտումներին

«Երեմյան Փրոջեքթս»-ը արձագանքել է իրենց արտադրանքում գտնված խախտումներին

Սույն թվականի մարտի 15 –ին «Հետք» լրատվական կայքում հրապարակվեց հոդված, ըստ որի՝  

2023թ. մարտի 2-ին փորձաքննության ներկայացված շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում չեն հայտնաբերվել խախտումներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փորձաքննության էր ներկայացվել նաև «Երեմյան Փրոդաքթս» ապրանքանիշի կաթնաշոռը, հայտնում ենք.

Մեր բազմահազար սպառողների վստահությունը մենք վաստակել ենք մեր իսկ արդար աշխատանքով ու արտադրանքի բարձր որակով, ինչի կատարելագործման ուղղությամբ մեր աշխատանքն ամենօրյա է, անդադար և հասցեական։

Որպես շուկայում առաջատար արտադրող, մենք ողջունում և կարևորում ենք «Հետք» լրատվական կայքի այս նախաձեռնությունը։ Մեր գործունեությանը հետևողները գիտեն, որ հենց մենք ենք մշտապես խոսել ու բարձրաձայնել Հայաստանում սննդի անվտանգության խնդիրների, բարեխիղճ արտադրող լինելու և սպառողին միմիայն բարձրակարգ արտադրանքով ապահովելու մասին։ Ուստի, հույս ենք հայտնում, որ այս նախաձեռնությունը  կկրի համատարած, պարբերական բնույթ և  կիրականացվի ամենայն հետևողականությամբ։

«Երեմյան Փրոդաքթսն» ունի սեփական լաբորատորիա, որտեղ կաթը ֆերմաներից հասնում է հատուկ սառնարանային մեքենաներով։ Կաթի ընդունման պահին կատարվում է նմուշառում, նմուշն անցնում է ֆիզիկաքիմիական, օրգանոլեկտիկ և մանրէաբանական հետազոտություններ։ Այս հետազոտությունները պարտադիր կերպով իրականացվում են արտադրության յուրաքանչյուր փուլից առաջ և հետո։ Անպայմանորեն հետազոտվում է նաև արդեն պատրաստի արտադրանքը, որը սպառման կետեր ուղարկվում է միմիայն համապատասխան ցուցանիշներ ունենալուց հետո։ Պատրաստի արտադրանքում անգամ մեկ խախտում հայտնաբերելու դեպքում՝ տվյալ խմբաքանակը պարզապես դուրս չի գալիս գործարանից և ամբողջությամբ ոչնչացվում է։

Բացի մեր սեփական լաբորատորիան՝ մենք համագործակցում ենք Հայաստանում պետական հավատարմագրում ունեցող այլ լաբորատորիաների հետ, որոնց պարբերական ստուգումների միջոցով ևս խստագույնս վերահսկում ենք արտադրանքի բարձր որակը։ Հետևաբար, շուկայում այս պահին առկա կաթնամթերքի ամբողջ խմբաքանակը համապատասխանում է սննդի անվտանգության բոլոր չափանիշներին և պահանջներին։

Ինչպես և նյութում արդեն նշել են փորձագետները՝ հայտանբերված խախտումները կարող են լինել երկրորդային և անգամ երրորդային շղթայում թույլ տված սխալների, կաթնամթերքի պահպանման հետ կապված թերացումների արդյունք։ Մենք լաբորատորիայից և գործարանից սպառման կետեր ուղարկում ենք բոլոր ստուգումներն անցած ու չափանիշներին համապատասխան արտադրանք, և դրա պահպանման կամ տեղափոխման շղթայում առաջացած խախտումների համար մենք պատասխանատվություն կրել չենք կարող, սակայն պատասխանատու ենք մեր սպառողների առջև, ուստի և հրավիրում ենք ՍԱՏՄ-ի, պետական կառույցների ու պատկան մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև ԶԼՄ-երի ու  բոլոր շահագրգիռ կողմերի ուշադրությունն առ այն, որ մենք պատրաստ ենք հրապարակային ստուգումների, ցանկացած տեսակի հետազոտությունների՝ սպառողներին արժանահավատ արդյունքներով ներկայանալու համար։ Մենք վստահ ենք մեր արտադրանքի բարձր որակի վրա և պատասխանատու ենք պիտակի վրա գրված յուրաքանչյուր տառի համար։

Այսուհետ, մենք ամեն օր հրապարակայնորեն կներկայացնենք մեր լաբորատորիայի փորձաքննության արդյունքները՝ ինչպես նաև այն փորձաքննությունների տվյալները,  որոնք ամեն շաբաթ իրականացվում են անկախ լաբորատոր հետազոտական կենտրոններում։

Ինչ վերաբերում է մակնշմանը. մեր պիտակի վրա առկա է ռուսերեն մակնշումը, ինչը, ըստ պահանջների, լրիվ բավարար է։

Մեր սպառողների առողջությունը մեզ համար գերակա սկզբունք է եղել և կա։ Սա բարձր գնահատելով՝ մենք 2019  թվականին առաջինն ենք մեկնարկել ու սկել գործել «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, որով կարողանում ենք վերահսկել սննդի արտադրության ամբողջ շղթան։ Փակ շղթայի հայեցակարգի պահանջներով գործող մեր ֆերմայում կաթն արտադրվում է սահմանված բոլոր չափանիշներին համապատասխան։

Լինելով նաև որակյալ կաթնամթերք սպառելու ճիշտ մշակույթի ձևավորման ու տարածման ջատագովը, մենք պատրաստ ենք համագործակցությունների՝ մեր հասարակությունում այս ուղղությամբ արդյունավետ նախագծեր իրականացնելու, կրթվածության մակարդակի բարձրացման և իրազեկման համար։

Լրահոս
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը