Լրահոս 24/7
16.03.2023

Պետպատվերի սպասարկման դեպքերի թիվն աճել է

Պետպատվերի սպասարկման դեպքերի թիվն աճել է

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 16-ի նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը:

«2022 թվականին մենք շարունակել ենք առերեսվել համավարակի և պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրներին: Այս համատեքստում աշխատանքներ են իրականացվել պատշաճ կազմակերպելու բուժօգնությունը»,- ասել է նա:

2022 թվականին շրջանառության մեջ են դրվել ոլորտի հնգամյա ռազմավարությունը և Համապարփակ առողջապահական ապահովագրության հայեցակարգը, որոնք ընդունվել են 2023 թվականի հունվարին: Հաշվետու ժամանակահատվածում հաստատվել են Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: «Հաստատվել են նաև Շաքարային դիաբետի և դրա բարդությունների կանխարգելման ազգային ռազմավարությունը, դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների պլանը»,- ընդգծել է նախարարը:

Անդրադառնալով պետպատվերի շրջանակում իրականացվող ծառայությունների ծավալին` զեկուցողը տեղեկացրել է. «2022 թվականին պետպատվերի շրջանակում հիվանդանոցային և դժվարամատչելի հետազոտությունների բժշկական օգնության և սպասարկման դեպքերի թիվը կազմել է 786 հազար 864` 2018 թվականի համեմատ աճելով 125 տոկոսով»: Ըստ Անահիտ Ավանեսյանի` դա ցույց է տալիս Կառավարության` առողջապահության բնագավառին հատկացվող միջոցները տարեցտարի ավելացնելու հանձնառությունը:

Նախարարը մանրամասն ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, համակարգում նոր ծառայությունների իրականացումը: 2022 թվականին մեկնարկել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը, որի շնորհիվ իրականացվել է 2096 հետազոտություն: 2022 թվականին մարզերում ընթացել են 13 բժշկական հաստատության շինարարական աշխատանքներ: Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին: Դրանք վերաբերել են զեկույցին, նորանուն դեղերի գրանցմանը, 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց մատուցված ծառայություններին, պատվաստումների իրականացման անհրաժեշտությանը և այլն:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը կարևորել է հաշվետու ժամանակահատվածում մարզերում բժշկական հաստատությունների կառուցման, վերակառուցման և վերազինման աշխատանքների իրականացումը: «Սա չափազանց կարևոր է և ուղղված է բժշկական ծառայությունների հասանելիության բարձրացմանն ու առողջապահական համակարգի հավասար զարգացմանը»,- ընդգծել է պատգամավորը:

Զեկույցն ընդունվել է ի գիտություն՝ տեղեկացնում են ԱԺ-ից։

Լրահոս
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
18:56
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ