Լրահոս
16.03.2023

Մինչև օրս շարունակվող՝ Հայաստանի ոչնչացման՝ ռուս-թուրքական պակտը մեկնարկել էր Մոսկվայի՝ 1921 թ․ մարտի 16-ի պայմանագրով

Մինչև օրս շարունակվող՝ Հայաստանի ոչնչացման՝ ռուս-թուրքական պակտը մեկնարկել էր Մոսկվայի՝ 1921 թ․ մարտի 16-ի պայմանագրով

Այսօր՝ մարտի 16-ին, Հայաստանի Եվրոպական կուսակցությունը ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև խաղաղ բողոքի ակցիա  իրականցրեց՝ 102 տարի առաջ այս օրը՝ Մոսկվայում ստորագրված պայմանագրի դեմ․ Ռուսաստանի և Թուրքիայի հանցավոր պակտի ուժով ՀՀ-ն ոչնչացվեց որպես պետություն, զավթվեց և բաժանվեց՝ սովետական Ռուսաստանի, քեմալական Թուրքիայի և սովետական Ադրբեջանի միջև։ Կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի խոսքով՝ նրանք հավաքվել են այստեղ, որ հիշեցնեն՝ ոչինչ չի մոռացվել և ոչինչ չի ներվելու։

«Մարտի 16-ը հայոց տոմարի ամենաողբերգական և սև օրն է, որն ավելի ողբերգական է, քան ապրիլի 24-ը, և ափսոս, որ մեր հասարակությունը դա  չի գիտակցում։ Ապրիլի 24-ին սկսվեց հայոց ցեղասպանությունը․ այդպես է ընդունված ամբողջ աշխարհում, բայց ցեղասպանությունը ինքնանպատակ չէր, ուներ հստակ քաղաքական նպատակ՝ հայրենազրկել հայերին։ Եվ ես առաջարկում եմ այս օրը նշել՝ հատուկ բանաձևով, տերմինով, ինչպես օրինակ, Ռաֆայել Լենկինը ժամանակին ստեղծեց «գենոցիդ» բառը, նկարագրելու համար մի ողջ ժողովրդի սպանություն»։

Խզմալյանի խոսքով հենց այս օրը սովետական Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի ներկայացուցիչները, չնայած այդ ժամանակ Թուրքիան դեռ կառավարություն էլ չուներ, իսկ սովետական միությունը դեռ ճանաչված էլ չէր, և չճանաչված կառույցները որոշեցին զավթել և իրար մեջ բաժանել մեր հայրենիքը․

 «Ընդ որում՝ իրենք այդ պահին ոչ մի ձևով չէին վերահսկում Հայաստանը, որովհետև հիշեցնեմ՝ փետրվարի18-ին սկսվել էր փետրվարյան ապստամբությունը և սովետական իշխանությունը տապալվել էր 50 օրով, և հենց այդ 50 օրվա ընթացքում տեղի ունեցավ միանգամայն հակաիրավական և հանցավոր գործարքը՝ Լենին-Քեմալ պակտը։

Ես կարծում եմ, որ սա համապետական համազգային նշանակության տարրերից է, որը ուշ թե շուտ կնշեն որպես մեր պետականության ոչնչացման՝ ռուս-թուրքական փորձ, դա կրկնվեց ուղիղ 100 տարի անց՝ 2020-2021 թվականին, երբ որ նույն դերակատարները՝ Մոսկվան և Անկարան կրկին Բաքվի միջոցով փորձեցին ոչնչացնել ՀՀ-ն և Արցախը, իրենց դա կրկին չհաջողվեց, և մենք հիշեցնում ենք, թե այս ամենի սկիզբը երբ է դրվել»,-նշեց կուսակցության նախագահը։

Մերի Մանուկյան

Լրահոս
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին