Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ շրջաններում 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ականի վրա պայթելու հետևանքով մահացել է 49 քաղաքացիական անձ ու զինվորական։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։
Գերատեսչության տվյալներով՝ վիրավորում է ստացել 234 մարդ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «ականի վրա պայթելու հետևանքով Ակնայի (Աղդամ) շրջանում երկու խաղաղ բնակիչ է զոհվել և, ինչպես միշտ, անհիմն մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ աչք չփակել Հայաստանի կողմից իր միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ կանխամտածված ականապատման քաղաքականության կոպտագույն խախտումների վրա և պահանջել Հայաստանից կատարել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները»,- ասված է հայտարարության մեջ։