

Մարտի 16-ին ՆԳՆ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանն ընդունեց Իտալիայի Հանրապետության Կապրիի կարաբիներների հրամանատար Պիետրո Բեռնարդոյին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ողջունելով հյուրերին՝ Հայկ Բաբայանը ներկայացրեց Ոստիկանության զորքերի գործունեության շրջանակն ու անցած ուղին։
Նա խոսեց նաև Ոստիկանության զորքերում իրականացվելիք բարեփոխումների մասին, որոնց արդյունքում կձևավորվի ոստիկանական գվարդիա։Պիետրո Բեռնարդոն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ներկայացրեց Կապրիի կարաբիներների ծառայության մանրամասներ։
Կողմերը քննարկեցին համագործակցության հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։Իտալիայից ժամանած հյուրերը շրջեցին Ոստիկանության զորքերի հրամանատարության վարչական շենքում, ծանոթացան ծառայությանը, եղան թանգարանում, որտեղ նրանց ներկայացվեց ստորաբաժանման անցած ուղին։
Պիետրո Բեռնարդոն գրառում արեց պատվավոր հյուրերի մատյանում։ Իտալացի հյուրերը եղան նաև ակումբում, որտեղ ունկնդրեցին իտալական հայտնի երգեր՝ Ոստիկանության զորքերի երգչախմբի կատարմամբ։
Իսկ Հավերժության պուրակում հյուրերին ներկայացվեց հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ծառայողների անցած ուղին։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…