

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 16-ին այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան: Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է թանգարանի սրահներում, ծանոթացել նորաբաց ցուցադրություններին:
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ շրջայցի ընթացքում թանգարանի տնօրենը Հանրապետության նախագահին է ներկայացրել ներկայումս Թանգարանի կողմից իրականացվող միջոցառումների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ մանրամասներ:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ Վահագն Խաչատուրյանը շրջել է ցուցասրահներում և ծանոթացել հայ հին և միջնադարյան մշակութային կոթողների, ինչպես նաև դասական ու ժամանակակից ստեղծագործողների ցուցադրություններին՝ Մարտիրոս Սարյանի նախկինում չցուցադրված գրաֆիկական աշխատանքներին, Հակոբ Գյուրջյանի, Եղիշե Թադևոսյանի, Վարդգես Սուրենյանցի, Գառզուի, Կամո Նիգարյանի և այլ հեղինակների աշխատանքներին:
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…