Լրահոս 24/7
18.03.2023

Բանակում է արդյո՞ք միայն գործել 5-րդ շարասյուն կոչվածը․ միանշանակ` ոչ․ Հովհաննիսյան

Բանակում է արդյո՞ք միայն գործել 5-րդ շարասյուն կոչվածը․ միանշանակ` ոչ․ Հովհաննիսյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի տելեգրամյան գրառումը

5-րդ շարասյուն. ովքե՞ր, որտե՞ղ և ե՞րբ։

5-րդ շարասյան հիմնական նպատակն է թուլացնել, քանդել պետությունը, ընդհուպ մինչև նպաստել տվյալ երկրի զավթմանը, անկախության կորստին։ Վարչապետն իր վերջին ասուլիսում կրկին խոսեց պատերազմի օրերին բանակում գործող 5-րդ շարասյան մասին, որն այդ ժամանակահատվածում արեց ամեն ինչ զինվորին հուսալքելու, թիկունքը թուլացնելու, պետական ինստիտուտներն ու պատասխանատուներին վարկաբեկելու համար։ Որքանո՞վ ստացվեց այդ ամենն իրենց մոտ, ցույց տվեց պատերազմի արդյունքն ու դրան հաջորդող զարգացումները։

Սակայն, բանակում է արդյո՞ք միայն գործել 5-րդ շարասյուն կոչվածը։ Միանշանակ` ոչ։ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հենց առաջին իսկ վայրկյանից 3-րդ երկրներից կառավարվող տարրերը սկսեցին խոսել արդեն ծախված ու հանձնված հողերի մասին, խոսեցին այնքան, մինչև չսկսվեց պատերազմը, պատերազմի ժամանակ խոսեցին այնքան, մինչև հայկական ուժերը չպարտվեցին։ Այս գործին լծված են իբր քաղաքական գործիչներ, իբր վերլուծաբաններ, իբր լրատվականներ, պետական ապարատում դեռևս ծվարած մանր ու միջին չինովնիկներ։

Այս ամենն արվում էր և արվում է մեկ բանի` Հայաստանի սուվերենության դեմ։ Իսկ անողները հայկական անուն- ազգանունով, հիմնականում, ամենաշատը, Հայաստանից ու պատվից խոսողներն են, ըստ էության` քողարկվելով հայրենասիրության պաթոսային քողի ներքո։ Մեր անունը կդնենք Հայաստան ու մեզ չեն կարող ասել, որ մենք հակահայկական գործունեություն ենք ծավալում, կասենք, որ պատիվ ունենք, որ հանկարծ ոչ մեկ չիմանա, որ պատիվը վաղուց արդեն վաճառված է, լրատվականի անունը կդնենք ժողովուրդ, որ չմտածեն հակաժողովրդական ենք, կամ կդնենք երկիր, հանկարծ չմտածեն, որ դեմ ենք երկրին։

Այս է տրամաբանությունը. պրիմիտիվ ու վաղուց արդեն բացահայտված։ Վստահ եմ` մեզ դեռ լրջագույն բացահայտումներ են սպասվում թե՛ պատերազմի օրերին տանկերը դեպի Երևան պտտողների, թե՛ պետական ապարատում ծվարածների, թե՛ ծախու լրագրողների ու լրատվամիջոցների, թե՛ քաղաքական ու հասարակական գործիչների, փորձագետների, թե՛ նախորդող տասնամյակներին պետությունը թալանածների վերաբերյալ։

Ասածիս վկայությունն են մի շարք քրեական գործերը, որոնք ուշ թե շուտ լույս են սփռելու բոլոր դրվագների վրա։ Կարևորը Հայաստանն է, անկախ, հզոր, քաղաքակիրթ ու սուվերեն Հայաստանը, և Հայաստանը մարդիկ են` մենք ենք։



Լրահոս
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
18:56
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ