Մոլդովան անձնական պատժամիջոցներ է նախապատրաստում մի շարք անձանց դեմ՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ, առաջին որոշումները կարող են հրապարակվել մի քանի շաբաթից, հայտարարել է երկրի արտաքին գործերի և եվրաինտեգրման նախարար Նիկոլայ Պոպեսկուն։
«Մենք հիմնականում խոսում ենք ճանապարհորդությունների արգելքի, բանկային հաշիվների կամ ակտիվների սառեցման մասին, ովքեր այս կամ այն չափով մասնակցում են Ուկրաինայի դեմ ագրեսիային», – ասել է Պոպեսկուն:
Մոլդովայի նախարարի խոսքով, որոշումն ընդունված է, սակայն որոշ ժամանակ կպահանջվի, քանի դեռ իրավական բոլոր քայլերն ավարտված կլինեն։
Պոպեսկուն չի նշել նրանց անունները, ում արգելվելու է մուտք գործել Մոլդովա, սակայն նշել է, որ ցուցակում ընդգրկվելու է մոտ 25 մարդ, մոտ կեսը Ռուսաստանի քաղաքացիներ են։