Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։ Ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշենի շրջաններում։
Խաղաղապահներն ապահովել են մարդասիրական բեռով ավտոշարասյան ուղեկցումը Գորիս–Ստեփանակերտ երթուղով։