Լրահոս
20.03.2023

Առաջարկում ենք դիմել ՍԴ՝ Ս․ Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով․ «Հայաստան» խմբակցություն

Առաջարկում ենք դիմել ՍԴ՝ Ս․ Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով․ «Հայաստան» խմբակցություն

«Դիմումի մշակման և որոշման նախագիծ ներկայացնելու համար հիմք են հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի մասնագիտական վերլուծությունները և դրա հիման վրա պատշաճ պատրաստված միջնորդագիրն ու դիմումը»,-Աժ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծը:

Նա հայտնեց, որ փաստաբանների դիմումն ուղղված է եղել ԱԺ բոլոր խմբակցություններին և նրանում կատարված վերլուծություններն ուղեկցվել են կոնկրետ փաստական հանգամանքները հաստատող իրավական փաստաթղթերով:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունը դիտարկել է հանրության շրջանում և մամուլով տարածված հրապարակումները, փաստերը և գտել, որ ողջամիտ են Սաֆարյանի՝ այդ պաշտոնին ընտրվելու օրենսդրական պահանջների խախտման ենթադրությունները, որն ունի բացառապես իրավական նշանակություն:

Պատգամավորը տեղեկացրեց, որ Սեդա Սաֆարյանը, որպես անհատ ձեռնարկատեր, 1994 թվականից գրանցված է եղել իրավաբանական անձանց գրանցման ռեգիստրում:

«Սեդա Սաֆարյանը 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ԱԺ-ի որոշմամբ ընտրվել է ՍԴ-ի դատավոր և պաշտոնը ստանձնելու երդումը տվել է դեկտեմբերի 16-ին, թեև ՍԴ-ի մասին օրենքի 5-րդ հոդվածի կարգավորումների համաձայն, նրա պաշտոնի ստանձնման օրը դեկտեմբերի 10-ին է»,-ասաց Մինասյանը և  տեղեկացրեց, որ Սաֆարյանի՝ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակի դադարեցման օրը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրում տեղադրված տեղեկատվության, 2023 թվականի հունվարի 27-ն է:

«Այսինքը պետական ռեգիստրի գրանցամատյանի համաձայն, Տիկին Սաֆարյանը առանց ընդհատումների, որպես անհատ ձեռնարկատեր գործել է 1994 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 27-ը»,-հայտնեց պատգամավորը և տեղեկացրեց, որ Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ դատավորը չի կարող զբաղվել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն՝ պետակա, տեղական ինքնակառավարման մարմիններում, առևտրային կազմակերպություններում և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Հայտնելով, որ Սահմանադրությամբ սահմանված է, որ դատավորի գործունեությունը դադարեցվոմ է անհամատեղելիության պահնաջը խախտելու դեպքում՝ Արծվիկ Մինասյանը նաև տեղեկացրեց, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն էլ, պաշտոնի ընտրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում Սեդա Սաֆարյանը պետք է դադարեցներ ձեռնարկատիրական գործունեությունը, ինչը չի արվել և «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է դիմել ՍԴ՝ փաստի վերաբերյալ համապատասխան եզրակացություն ստանալու համար:

Լրահոս
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան