Լրահոս 24/7
20.03.2023

«Սա միջնադար է». Ծատուրյանը՝  ներկայացումն արգելելու մասին

«Սա միջնադար է». Ծատուրյանը՝  ներկայացումն արգելելու մասին

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում արգելվել է Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած 3-րդ կուրսի ուսանողների՝ Էդգար Կոստանդյանի գրած «Որբանոցը» կուրսային բեմադրությունը։ Ըստ բուհի՝ այն անընդունելի է համարվել ներկայացման ընթացքում հնչած անպատշաճ արտահայտությունների համար։ 

Այսօր թատերականի ուսանողները դասադուլ էին հայտարարել. նրանք պնդում են՝ գրաքննություն չի կարելի սահմանել, իսկ «բ*զ» արտահայտությունը գրական հապավում է։ Ըստ նրանց՝ արգելքն անհիմն է, քանի որ ռեկտորը նույնիսկ ներկայացումը չի դիտել։ 

Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլայ Ծատուրյանն, անդրադառնալով «բ**ի տղա» արտահայտության՝ ներկայացման արգելքի պատճառ դառնալուն, նշեց, որ ինստիտուտը շարժվում է սովետական օրենքներով, այնինչ պետք է նորովի մտածել. «Մի տեղ ասացի՝ միջնադար եք հիմա։ Սա իսկապես միջնադար է։ Չեն նայել ախր, ո՞նց կարող են խոսել։ Դա նույնն է, որ ես խոսեմ իմ ապագա կնոջ բնավորության մասին, ում չեմ ճանաչում․ կատարյալ աբսուրդ է»։

Նշենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը պարզաբանում է տարածել, հրապարակելով ԵԹԿՊԻ-ի ռեկտորատի 2023թ. մարտի 13-ի նիստի N7 արձանագրությունը.

1. Հիմք ընդունելով Ն. Ծատուրյանի 3-րդ կուրսի «Որբանոցը» կուրսային բեմադրությունը և ներկայացման ընթացքում հնչած ոչ պատշաճ արտահայտությունները, նաև սույն նիստում արտահայտված կարծիքները՝ որոշվեց.

  • անընդունելի համարել Ուսանողական թատրոնի բեմից այսուհետ նման արտահայտությունների առկայությունը,
  • հանձնարարել Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնին (ամբիոնի վարիչ՝ Ժ. Դադասյան) դերասանական և ռեժիսորական կուրսերի կուրսային և դիպլոմային ներկայացումների գրական հիմքերը նախապես քննարկել ամբիոնում»։

Լրահոս
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
18:56
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ