Լրահոս
20.03.2023

Քննչական կոմիտեի նախագահը ընդունել է Հեդեր Բերգեյին

Քննչական կոմիտեի նախագահը ընդունել է Հեդեր Բերգեյին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների Դաշնային Բյուրոի (ՀԴԲ) ՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգեյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել ԱՄՆ ՀԴԲ Վրաստանի գրասենյակի վարչական օգնական Ռեյչլ ՄՔԴերմոթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության բաժնի հետաքննիչ Տիգրան Պետրոսյանը։

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նախ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտին և Հետաքննությունների Դաշնային Բյուրոյին՝ անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում սերտ համագործակցության համար։

Տիկին Հեդեր Բերգը գոհունակություն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի հետ հաստատված փոխվստահության և գործակցության բարձր մակարդակի կապակցությամբ՝ նշելով, որ իրենք միտված են շարունակելու հայկական կողմի նախանշած առաջնահերթությունների շրջանակում ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների զարգացմանն ուղղված նոր նախագծերի իրականացումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի կողմից առավել կարևորված՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության, կիբեռհանցագործությունների, փողերի լվացման ոլորտներում քննիչների մասնագիտական զարգացմանն ուղղված կարիքները, դրանցից բխող փորձի փոխանակման, վերապատրաստման ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Կողմերը շեշտել են նաև ապօրինի միգրացիայի դեմ պայքարում համատեղ ջանքերն ակտիվացնելու, նշված ուղղություններով տեղեկատվության փոխանակման կառուցակարգերը կատարելագործելու անհրաժեշտությունը։

Այս առումով գոհունակությամբ արձանագրվել է ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ ձևավորված արագ արձագանքման ձևաչափի արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Լրահոս
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան