

ԱՀ Առողջապահության նորանշանակ նախարար Վարդան Թադևոսյանը այսօր՝ մարտի 20-ին նախարարության ներկայացուցիչների հետ այցելել է ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ և նախարարության ենթակա բժշկական պահեստ։
Ինչպես հայտնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից, այցի շրջանակներում նախարարը շրջել և ծանոթացել է ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքի և պահեստի շենքային պայմաններին։
Քննարկվել են պահեստում առկա բժշկական նշանակության ապրանքների պահպանման, ինչպես նաև շենքային պայմանների բարելավման հետ կապված հարցեր։
ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը իր հերթին ներկայացրել է բուժհիմնարկում տիրող իրավիճակը՝ դեղերի ապահովածության, անհրաժեշտ սարքավորումների համալրման և ընթացիկ աշխատանքների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր։
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…