Բնապահպանություն

ՇՄ փոխնախարարը բելառուս գործընկերների հետ քննարկել է մի շարք հարցեր

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը հանդիպել են Բելառուսի Հանրապետության Անտառային տնտեսության նախարարի տեղակալ Կերչ Վլադիմիր Իվանովիչի և Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպանի խորհրդական Կորոտկևիչ Ինեսսա Լեոնիդովնային։ Հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։

Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարարի տեղակալն անդրադարձել է հայ-բելառուսական դիվանագիտական հարաբերություններին և համագործակցությանը մասնավորապես շրջակա միջավայրի ոլորտում։

«Բելառուսի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թվականից: Երկրների միջև ստորագրվել են ավելի քան 70 պայմանագրեր և համաձայնագրեր համագործակցության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ 2016 թվականին Հայաստանի բնապահպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության բնական պաշարների և շրջակա միջավայրի պահպանության նախարարության միջև ստորագրվել է «Հուշագիր շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցության մասին»։

Հայ-բելառուսական հարաբերությունները շրջակա միջավայրի պահպանության, մասնավորապես անտառների կայուն կառավարման և անտառվերականգնման ոլորտում ունեն զարգացման մեծ ներուժ, և այս առումով ցանկանում եմ մեր պատրաստակամությունը հայտնել ընդլայնելու և ամրապնդելու երկկողմ համագործակցությունը՝ հանուն փոխշահավետ լուծումների»,- նշել է նախարարի տեղակալը։

Արամ Մեյմարյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության բնապահպանական կառավարման քաղաքականությանը՝ նշելով, որ այն ուղղված է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համապարփակ պաշտպանությանը, բարելավմանը, վերականգնմանը և ռացիոնալ օգտագործմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկա պահին նախարարության առաջնահերթություններից մի քանիսը, մասնավորապես՝ անտառների կայուն կառավարում, անտառների ընդարձակում, անտառվերականգնում և անտառապատում, կենսաբազմազանության պաշտպանություն և կենսաանվտանգության ապահովում, կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների հաշվառում, բնության հատուկ պահպանվող տարածքների հզորացում, հարակից բնակավայրերի կարողությունների զարգացում, անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացում, ինչպես նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնում և պահպանում։

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն անդրադարձել է 2022 թվականին անտառների վերականգնման, պաշտպանության և պահպանության ոլորտում փորձի փոխանակման նպատակով կազմակերպված աշխատաժողովին,գործընկերներին է ներկայացրել անտառվերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքները, խոսել նախատեսվող ծառատունկերի մասին։ Վլադիմիր Կիրակոսյանը գործընկերների հետ քննարկել է երկու երկրների միջև տնկիների տրամադրման և գնման գործընթացի հնարավոր կազմակերպմանն առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները և քննարկումները՝ հայ-բելառուսական համագործակցության շրջանակներում առաջնահերթ դիտարկվող բոլոր ուղղություններով։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

13 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

13 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

13 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

13 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

14 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

14 hours ago