Արցախ

Անօրինական տնտեսական շրջանառության բոլոր որջերը բացահայտվելու են. ԱՀ պետնախարար

«ԱՀ ՆԳՆ ոստիկանության, հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, ՊԵԿ-ի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցների կողմից ամենօրյա ռեժիմով իրականացվում են ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումներ, որոնց ընթացքում ի հայտ բերված խախտումների կապակցությամբ հարուցվում են տասնյակ վարչական վարույթներ»:

Այս մասին գրել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ նշելով, որ բացի մանրածախ վաճառք իրականացնողներից, միջոցներ են ձեռնարկվում նաև գնաճի հանգեցնող առավել խոշոր ձեռնարկատերերին բացահայտելու ուղղությամբ:

Պետնախարարի խոսքով՝ ոստիկանության ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում երեկ հայտնաբերվել է նման հեթական դեպքը, հարուցվել է վարչական վարույթ, հայտնաբերված ապրանքները վերցվել են պետական եկամուտների կոմիտեի տիրապետության տակ:

«Անօրինական տնտեսական շրջանառության բոլոր որջերը բացահայտվելու են, անկախ պետական մարմինների հանդեպ դրանից ծնվող արհեստական ու ուղղորդված դժգոհությունից, անկախ տարբեր շրջանակների կողմից հնչող քննադատություններից:

Անընդունելի եմ համարում պետական մարմինների ծանրագույն աշխատանքը թերագնահատելն ու նսեմացնելը: Հանրությունը պետք է աջակցի պետական մարմիններին, իսկ նրանք, ովքեր ցանկություն չունեն, ավելի լավ է չխանգարեն»,-  գրել  է նա: 

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

17 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

17 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago