Լրահոս
21.03.2023

Մեկնարկում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի` արդեն ավանդույթ դարձած երկամսյակը․ Միրզոյան

Մեկնարկում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի` արդեն ավանդույթ դարձած երկամսյակը․ Միրզոյան

Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ուղերձ Է հղել։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Նախարարի ուղերձում ասված է․

«Հերթական անգամ մեկնարկում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի` արդեն ավանդույթ դարձած երկամսյակը՝ հարուստ մշակութային ու կրթական ծրագրերով: Երկու ամիսների ընթացքում Երևանում և մարզերում տեղի են ունենալու ֆրանսերեն լեզվին և ֆրանկոֆոն մշակույթին նվիրված շուրջ յոթ հարյուր միջոցառումներ։ Սա հերթական առիթն է Հայաստանի համար՝ վերահաստատելու իր նվիրվածությունը Ֆրանկոֆոնիայի արժեքներին և սկզբունքներին։

Լինելով լայնածավալ ֆրանկոֆոն տարածքի մի փոքր մասնիկը՝ Հայաստանը նախորդ տասնամյակների ընթացքում վերահաստատել է իր արժեհամակարգային և լեզվամշակութային անքակտելի կապը Ֆրանկոֆոնիայի հետ։ Դրա մասին են վկայում նախորդ տարիների նշանակալից ձեռքբերումները՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունից մինչև Երևանում 2018-ին կազմակերպության գագաթաժողովի կազմակերպումը և ՖՄԿ նախագահության՝ չորս տարով ստանձնումը։

Նախորդ տարվա նոյեմբերին Թունիսի Ջերբա քաղաքում կայացած Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթաժողովի ընթացքում Հայաստանը հաջողությամբ ամփոփեց կազմակերպությունում իր քառամյա նախագահությունը՝ փոխանցելով այդ կարևոր հանձնառությունը Թունիսին: Գագաթնաժողովի արդյունքում ընդունված Ջերբայի հռչակագրում արտացոլվեցին մի շարք կարևորագույն դիրքորոշումներ՝ այդ թվում նաև մեր տարածաշրջանին վերաբերող խնդիրների շուրջ՝ ընդգծելով Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների ու կառավարությունների համերաշխությունը Հայաստանին այն անվտանգային մարտահրավերների համատեքստում, որոնց նա առերեսվում է:

Հայաստանի նախագահության՝ իրադարձություններով հարուստ չորս տարիների ընթացքում մեր երկիրը պատվով և մեծ խանդավառությամբ է առաջ մղել Ֆրանկոֆոնիայի արժեքները՝ ի նպաստ մշակութային բազմազանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների խրախուսման։ Մենք շարունակելու ենք վճռականորեն ջանքեր ներդնել այդ ուղղությամբ և մեր նպաստը բերել Ֆրանկոֆոնիայի արժեքների ու գաղափարների տարածմանը։

Այս տարի նույնպես Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի ավանդական երկամսյակը՝ հարուստ մշակութային, թատերական, գեղարվեստական և կրթական միջոցառումներով, որոնք կմոբիլիզացնեն Հայաստանի բոլոր առանցքային ֆրանկոֆոն դերակատարներին մայրաքաղաք Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆրանկոֆոնիայի օրերի հաջողության հարցում մեծ է մեր գործընկերների՝ այդ թվում՝ Երևանում հավատարմագրված ֆրանկոֆոն պետությունների դեսպանությունների դերակատարությունը և ակտիվ ներգրավվածությունը։

Առանձնահատուկ հիշատակման կարիք ունեն ֆրանկոֆոն կրթական հաստատությունները և հասարակական կազմակերպությունները, որոնք Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շարժիչ ուժերից են։

Նշվածի համատեքստում կցանկանայի ողջունել այս տարի նոր ֆրանկոֆոն խոշոր դերակատարի՝ Ֆրանսիական ինստիտուտի մուտքը Հայաստան և ակտիվ ներգրավվածությունը երկամսյակի միջոցառումների կյանքի կոչման հարցում։ Հուսով եմ, որ ֆրանկոֆոն նոր դերակատարների հոսքը Հայաստան շարունակական կլինի՝ խթան հանդիսանալով ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի նկատմամբ հետաքրքրության աճի համար։

Ամփոփելով՝ ցանկանում եմ բարեհաջող ընթացք մաղթել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2023 թվականի երկամսյակին և այս կապակցությամբ շնորհավորել Հայաստանի ֆրանկոֆոն համայնքին՝ այս մշակութային տոնի կապակցությամբ»։

Լրահոս
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան