Լրահոս
22.03.2023

Կոչ եմ անում դատավորներին գործել ՀՀ Սահմանադրությանը համահունչ. Ազարյան

Կոչ եմ անում դատավորներին գործել ՀՀ Սահմանադրությանը համահունչ. Ազարյան

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Բարձրագույն դատական խորհուրդը կոլեգիալ սահմանադրական մարմին է, որը գործում է շուրջ հինգ տարի: 2023 թվականի մարտի 17-ին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, դատավորների ընդհանուր ժողովի նախաշեմին ամփոփել է իր պաշտոնավարման վեցամսյակը:

Շրջանցելով ԲԴԽ նախագահի ելույթի ոչ իրավական տարրեր պարունակող մասը՝ հարկ եմ համարում արձանագրել, որ նա չի հրաժարվել որպես քաղաքական գործիչ նախկինում հնչեցրած՝ դատավորներին բացասական, որակական գնահատականներ տալուց, փաստազերծ պիտակավորումներ պարունակող ակնարկներից ու անվանարկումներից՝ շարունակելով անթույլատրելի վարքագիծը, թե՛ նշված վերջին ելույթում, թե՛ դատավորների հետ առանձին հանդիպումներում և թե՛ ԲԴԽ դատական նիստերի դահլիճում:

Հարկ է փաստել, որ վերջինիս վեցամսյա գործունեության ժամանակահատվածն եղել է աննախադեպ. երբևէ նման կարճ ժամանակահատվածում և նման ծավալով չի սահմանափակվել ու ոտնահարվել դատավորների անկախության, անփոփոխելիության, խոսքի ազատության սահմանադրական սկզբունքներն ու երաշխիքները.

Այսպես՝ Կ.Անդրեասյանը, որպես կուսակցական գործիչ և նախկին արդարադատության նախարար, ներկայիս արդարադատության նախարարի հետ հանդիսանալով մտերիմ ընկերներ, միասին ունենալով անձնական ու ընդհանուր գույքային, ֆինանսական շահեր, ձեռնամուխ են եղել դատավորների անկախության, անփոփոխելիության, խոսքի ազատության սահմանադրական երաշխիքները, սկզբունքները սահմանափակող օրենսդրական փոփոխությունների ընդունմանը, մի շարք դատավորների նկատմամբ ընտրողական և կամայական կարգապահական վարույթների հարուցմանը, պատասխանատվության ենթարկելուն և իրավաբանական համայնքում հարգված, հեղինակավոր դատավորների լիազորությունները դադարեցնելուն:

Մասնավորապես, անտեսելով սեփական նախաձեռնությամբ որպես նախարար միջազգային հեղինակավոր կազմակերպություններին դիմելու արդյունքում՝ հակասահմանադրական եղանակով անձի վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի կիրառման արդյունքում պետությանը մարտահրավերների առջև կանգնեցնելու մասով նրանց տրամադրած խիստ ու աննախադեպ բացասական կարծիքները (տես՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը No. 1074 / 2021 C), նախաձեռնել են մի շարք օրենսդրական փոփոխություններ և դրանց հիման վրա հարուցել կարգապահական վարույթներ ու պատասխանատվության ենթարկել դատավորների:

Ընտրողական կարգապահական վարույթների հարուցմամբ դադարեցրել են նաև գերծանրաբեռնվածության պատճառով ժամկետների խախտում թույլ տված նախկինում որևէ տույժ չունեցող և մասնագիտական համայնքում հարգանք վայելող դատավորի լիազորությունները և ազատ խոսքի իրավունքն իրացրած դատավորի լիազորություններ:

Արդարադատության նախարարության և Կարեն Անդրեասյանի 2022 թվականի դեկտեմբերին նախաձեռնած ու իրականացված օրենսդրական փոփոխություններով (ինչը վերջինս անվանում է լույսի շող), դադարեցվել են մեկ տարվա փորձ ունեցող մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող ավելի քան 17 դատավորի պաշտոնավարում՝ վերջիններիս շնորհելով ռեզերվային դատավորի կարգավիճակ (տես՝ 2022 թ. դեկտեմբերի 27-ի ՀՕ-575-Ն օրենքը):

Պաշտոնավարման դադարեցման պաշտոնական պատրվակներից էր նշված անձանց մինչ դատավոր դառնալը ոչ լիարժեք՝ կարճատև ուսուցում անցնելը: Սակայն, միևնույն ժամանակ նույն օրենքի փոփոխություններով ընդունվեց հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու և առանց ուսանելու դատավոր դառնալու հնարավորություն:

Այսինքն՝ մեկ տարուց ավելի փորձ ունեցող, սակայն կարճատև ուսուցում անցած դատավորների համար նախատեսվեց լրացուցիչ ուսանելու անհրաժեշտություն և պաշտոնավարման դադարեցում (առանց աշխատելու աշխատավարձ ստանալու հնարավորությամբ), իսկ փորձ չունեցող անձանց համար՝ դատավորի նշանակման հնարավորություն առանց տեսական ու պրակտիկ ուսուցում անցնելու անհրաժեշտության:

Վերջապես՝ հրապարակային հնչեցվող իբր «խոսնակների ցանցի» ստեղծման պատրվակով, իսկ իրականում դատավորների խոսքի ազատությունը սահմանափակելու և անհնազանդներին պատասխանատվության ենթարկելու սպառնալիքների տակ դատավորներին Դիլիջանում, այնուհետև Ջերմուկում՝ առանձին և փակ հանդիպումների ընթացքում ԲԴԽ նախագահն արգելել է առանց համաձայանեցնելու շփումներ ունենալ ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Ամփոփելով՝ հարկ է ընդգծել, որ Կ.Անդրեասյանը բարձրագույն դատական խորհրդի ժամանակավոր անդամ է, խորհրդի գործունեության բացասական հետևանքները զգացնել են տալու տարիներ շարունակ և այդ հետևանքների առաջին կրողները դատավորներն են, ուստի կոչ եմ անում դատավորներին գործել բացառապես ՀՀ Սահմանադրությանը համահունչ»:

Լրահոս
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան