Միջազգային արբիտրաժային դատարանը Թուրքիայի դեմ վճիռ է կայացրել Քուրդիստանի ինքնավար տարածաշրջանից հում նավթի արտահանման շուրջ Իրաքի կառավարության հետ երկարամյա վեճում:
Իրաքը դատի է տվել Թուրքիային գրեթե 9 տարի առաջ Անկարայի և Էրբիլի միջև նավթային գործարքի պատճառով, որը վերաբերում էր Քիրքուք-Ջեյհան խողովակաշարով նավթի արտահանմանը: Թուրքիան պարտավորվել Է Իրաքին 1,4 մլրդ դոլար վճարել։

















