Լրահոս
27.03.2023

ՀԱԷԿ-ում կայացել է հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀԱԷԿ-ում կայացել է հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստը

Սույն թվականի մարտի 24-ին ՀԱԷԿ-2 նախագծի շրջանակներում կայացավ կադրերի պատրաստման հարցերով հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստը։

Ռուսական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ-ում «Ռոսատոմ» պետկորպորացիայի ներկայացուցիչ Վ. Մ. Պրոշկինը։ Հայկական կողմից նիստին մասնակցում էին նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարւթյան, «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ։

Հանդիպման օրակարգային հարցերի թվում առաջնայինը կադրերի պատրաստման ոլորտում փոխգործակցության ընթացիկ կարգավիճակն էր։ «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ ատոմակայանում աշխատում են իրենց գործի գիտակ արհեստավարժ մասնագետներ, և ՀԱԷԿ-ի ղեկավարությունը հավասարապես կարևորում է թե՛ կայանը նոր, երիտասարդ կադրերով համալրելու, թե՛ գործող կադրերի շարունակական վերապատրաստման հարցը։ Այս առումով ՀԱԷԿ-2 նախագծի հնարավոր իրականացումը հատկապես հեռանկարային և խոստումնալից կարող է լինել՝ երիտասարդ սերնդի մոտ խթանելու էներգետիկ ոլորտի հանդեպ հետաքրքրությունն ու ձգտումը։

Փոխադարձ քննարկումների ընթացքում կողմերը կարևորեցին ՀՀ ատոմային բնագավառի համար կադրերի պատրաստման առումով հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնմանն ու հետագա զարգացմանն ուղղված հարցերի համատեղ մշակումը, երկկողմանի առաջարկների դիտարկումն ու ընդգրկումը ներկայացված պլան-նախագծում, ինչպես նաև լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերին ուղղված հայկական կողմի պահանջարկների ուսումնասիրությունն ու դրանց իրականացումը Ռոսատոմի տեխնիկական ակադեմիայի և «Ռոսատոմ» ՊԿ գործընկեր ԲՈՒՀ-երի բազայի վրա։

Դիտարկվեցին առավել պահանջված ուղղություններով ուսուցման/որակավորման հնարավորություններ ՀՀ էներգետիկ բնագավառի տարբեր կատեգորիաների, այդ թվում՝ նաև աշխատանքային փորձ չունեցող, անձնակազմի համար։

Հանդիպման ավարտին ռուսական պատվիրակության ղեկավար Վ. Պրոշկինը համոզմունք հայտնեց, որ ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանում շատ նախագծեր հաջողվում է իրականացնել առավել արագ տեմպերով և մեծ արդյունավետությամբ շնորհիվ մեծ ներուժի՝ ի դեմս ոլորտային մասնագետների կրտսեր հետևորդների։

Լրահոս
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան