Լրահոս
27.03.2023

ՀՀԿ-ն շարունակում է ներկայացնել Հայաստանի և Արցախի շահերը միջազգային հարթակներում․ Բեգլարյան

ՀՀԿ-ն շարունակում է ներկայացնել Հայաստանի և Արցախի շահերը միջազգային հարթակներում․ Բեգլարյան

Օրերս Տիրանայում անցկացվող ԵԺԿ Ուսանողական կազմակերպության խորհրդի հավաքին իմ ելույթում խոսել եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, դրա հետևանքների, ադրբեջանական շարունակական ագրեսիաների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին։ Այս մասին գրում է ՀՀԿ արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը։

«Պատասխանել եմ պատվիրակների հարցերին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նախորդ խորհրդի հավաքի ժամանակ սեպտեմբերյան ագրեսիաները դատապարտող կոպիտ բանաձևի ընդունման համար։

Հավաքի վերջում մեր առաջարկով միաձայն ընդունվել է Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող հայտարարություն։

Եվրոպական դեմոկրատ ուսանողներ կազմակերպությունը խստորեն դատապարտում է Լաչինի միջանցքի շրջափակումը 2022 թվականի դեկտեմբերից ի վեր Ադրբեջանի պետության կողմից հովանավորվող բնապահպանների կողմից: Այս գործողությունը լուրջ հումանիտար ճգնաժամ է առաջացրել և հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքների և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության բացահայտ խախտում:

Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդին, ովքեր պատանդ են պահվում և զրկված են առաջին անհրաժեշտության ապրանքներից, ինչպիսիք են սնունդը, էլեկտրականությունը, գազը և դեղորայքը։ Մենք պահանջում ենք Ադրբեջանից անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը և հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, ատելության հռետորաբանությունը և ուժի սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի դեմ անընդունելի են։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերսկսել բանակցությունները հակամարտության կարգավորման շուրջ և կրկին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում՝ հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ներառյալ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ինքնորոշումը։

Ավելին, մենք կոչ ենք անում Եվրամիության անդամ երկրներին դիտարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝

Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի կողմից կրկնվող ռազմական ագրեսիաներին արձագանքելու նպատակով՝ խախտելով Հայաստանի ինքնիշխանությունը։

«Եվրոպական դեմոկրատ ուսանողներ» կազմակերպությունը կշարունակի կանգնած լինել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի կողքին և արդարություն պահանջել նրանց իրավունքների և անվտանգության համար։

ՀՀԿ-ն շարունակում է ներկայացնել Հայաստանի և Արցախի շահերը միջազգային հարթակներում»։

Լրահոս
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան