Լրահոս 24/7
28.03.2023

Փաշինյանին այսօր ներկայացվել է Վարչապետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Փաշինյանին այսօր ներկայացվել է Վարչապետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալները ներկայացրել են հաշվետու տարում կատարված աշխատանքները:

Զեկուցվել է ըստ աշխատակազմի ստորաբաժանումների իրականացված ոլորտային միջոցառումների մասին: Տեղեկատվություն է ներկայացվել Վարչապետի և Կառավարության որոշումների նախագծերի մշակման, Վարչապետի և Կառավարության որոշումների ու հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության, նախարարական կոմիտեների գործունեության, փաստաթղթաշրջանառության ծավալի, պետական գերատեսչությունների հետ համագործակցության, կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքի, ինչպես նաև Վարչապետի աշխատակազմի կադրային համալրվածության, կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ:

Նշվել է, որ 2022թ. քաղաքացիներից ստացվել է մոտ 7900 դիմում. ընդհանուր առմամբ՝ 2020-2022թթ. այդ ցուցանիշը գերազանցել է 20.000-ը: Զեկուցվել է դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման աշխատանքների մասին:

Ներկայացվել են «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված միջոցառումները, այդ թվում՝ «Կառավարության խոսնակների դպրոց» շարունակական ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստվել է 25 մասնագետ:

Զեկուցվել է ռազմավարական ծրագրերի մշտադիտարկման ընթացքի, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով կատարված աշխատանքի մասին:

Նշվել է, որ հաշվետու տարում կրճատվել է ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը՝ հասնելով 40-ի: Գործընթացը շարունակական է:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ 2022 թ. մեր երկրում բարձր մակարդակով կազմակերպվել և անցկացվել են միջազգային միջոցառումներ, այդ թվում՝ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, «Մանկական Եվրատեսիլ»-ը, STARMUS գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնը: Մեկնարկել է Երևանի Բուսաբանական այգու տարածքում «Կյանքի պուրակ»-ի կառուցման գործընթացը:

2022թ. իրականացվել և ներկայում ակտիվ ընթանում են 2023 թ. ապրիլի 10-23-ը Երևանում կայանալիք՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները:

Արայիկ Հարությունյանը, միջազգային համագործակցության ծրագրերի շարքում, անդրադարձել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության 2022-2024 թթ. 5-րդ ազգային ծրագրին: Նա նշել է, որ ծրագիրը մշակվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ սերտ համագործակցությամբ, այն կազմված է 10 հանձնառությունից և աջակցում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրին, մի շարք ուղղություններով բարեփոխումներին:

Հաշվետությանը հաջորդել է մտքերի փոխանակությունը, որի շրջանակում քննարկում է ծավալվել ներկայացված թեմաների շուրջ:

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի, միջոցառումների, որոշումների, ռազմավարությունների ազդեցության գնահատման կարողությունների շարունակական զարգացումը, պետական կառավարման համակարգի աշխատանքում թվային գործիքակազմի հետևողական ներդրումը և անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությունը, ինչը թույլ կտա բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է հանրային կառավարման բարեփոխումներին, որոնց շրջանակում պետք է դիտարկել աշխատակազմում մասնագիտական բարձր որակավորմամբ կադրերի ներգրավման հարցը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև ուշադրության կենտրոնում պահել Վարչապետի հանձնարարականների կատարման որակի, բովանդակության նկատմամբ վերահսկողությունը:

Քննարկման արդյունքներով՝ վարչապետը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան