Լրահոս 24/7
29.03.2023

Մոսկվան հույս ունի, որ ՀԱՊԿ-ի և Երևանի հարաբերություններում վերջ կտրվեն «ով որտեղից է ելնում» զրույցներին

Մոսկվան հույս ունի, որ ՀԱՊԿ-ի և Երևանի հարաբերություններում վերջ կտրվեն «ով որտեղից է ելնում» զրույցներին

Մոսկվան ակնկալում է, որ Երևանի և ՀԱՊԿ մյուս անդամ երկրների փոխգործակցության բնույթի վերաբերյալ վնասակար քննարկումները կդադարեցվեն, իսկ այդ առնչությամբ ծագող հարցերը կլուծվեն կառուցողական ճանապարհով:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Ակնկալում ենք, որ «ով որտեղից է ելնում» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն և ՀԱՊԿ շրջանակում Երևանի հետ փոխգործակցությանն առնչվող հարցերը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում կազմակերպության առաքելության դիտորդների տեղակայումը կլուծվի կառուցողական ճանապարհով և հիմնված փոխադարձ շահի վրա»,- ասել է Գալուզինը RTVI-ին տված հարցազրույցում:

Նա նաև նշել է, որ հայկական կողմի բոլոր մտավախությունները քննարկվում են ՀԱՊԿ-ում գործող փոխգործակցության ձևաչափերի շրջանակում՝ սկսած Մշտական խորհրդի նիստից մինչև Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որը կազմակերպության գերագույն մարմինն է:

«Մեր կողմից հաստատում ենք պատրաստակամությունը՝ իրականացնելու հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայման ծրագրերը՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման, ինչպես նաև օգնության այլ միջոցներ, որոնք շարադրված են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ հանրապետությանն օգնություն ցուցաբերելու վերաբերյալ համապատասխան որոշման նախագծում»,- ասել է Գալուզինը: Նրա խոսքով՝ կազմակերպությունում ինտենսիվ գործընթաց է սկսվել իրականացնելու այն որոշումները, որոնք ընդունվել էին անցյալ տարի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակում:

«Հիմնականում շնորհիվ Հայաստանի կառավարության՝ քիչ բան չի արվել մեր հավաքական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու համար ՀԱՊԿ հնարավորություններն ավելացնելու ուղղությամբ: Կցանկանայի ընդգծել, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր չէին լինի առանց բոլոր անդամ պետությունների համակարգված, արդյունավետ և շահագրգիռ աշխատանքի»,- ասել է Գալուզինը:

Լրահոս
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
18:56
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ