Լրահոս

Կադրային փոխատեղումներ դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մարտի 7-ի, 28-ի և 30-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ՝ նաև առաջխաղացման ձևով:

Մասնավորապես՝

· Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Տիգրան Պողոսյանը փոխադրվել է Վարչության ավագ դատախազի պաշտոնին:

· Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Հայկ Մովսիսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:

· Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Հրանտ Ներսիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին:

· Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Աննա Հակոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին:

· Լոռու մարզի դատախազության դատախազ Եսայի Բաբելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին:

· Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Վազգեն Ռուստամյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:

·Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Վահե Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին:

· Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Վանուհի Փայտյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին:

· Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Վաղարշակ Սարգսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

· Շիրակի մարզի դատախազության դատախազ Անահիտ Ավդալյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

· Կոտայքի մարզի դատախազության դատախազ Վիրաբ Համբարձումյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

·Գագիկ Հայրապետյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի մարտի 31-ից:

· Վազգեն Եդիգարյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի մարտի 31-ից:

· Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Սյուզաննա Հովհաննիսյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

·Տավուշի մարզի դատախազության դատախազ Հովհաննես Աղասարյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

· Արևիկ Մարտիրոսյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 3-ից:

· Միլենա Առուստամյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 3-ից:

· Թամար Դավթյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 3-ից:

· Հովհաննես Սաֆարյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 5-ից:

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

7 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

11 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

11 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

11 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

12 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

12 hours ago