Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Աժ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ այցելել են «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», հարգանքի տուրք մատուցել 2016թ. ապրիլյան քառօրյա և Արցախյան պատերազմներում կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
Հերոսացած հայորդիների հիշատակին կառուցված հուշակոթողներին ու շիրիմներին ծաղիկներ են խոնարհվել, խունկ ծխեցվել։

















