Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու արտահերթ նիստում տեղեկացրել է, որ կա կենդանաբանական այգին տեղափոխելու և կենդանիներին ավելի լավ, ավելի բաց պայմաններում պահելու ծրագիր։
Նրա խոսքով, եղած կենդանաբանական այգու պայմանները թույլ չեն տալիս. «Երևան պարկի հատվածում 150-157 հեկտար է։ Ունենք մեծ անտառտնկման, կանաչապատման և կենդանաբանական այգին տեղափոխելու, ավելի լավ պայմաններում պահելու ծրագիր»։
Նա նաև շեշտել է, որ Երևանում պետք է կրկնակի ավելացնել կանաչապատման ծավալները։

















