Գլխավոր
05.04.2023

ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը կդիմեն ՄԻԵԴ

ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը կդիմեն ՄԻԵԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմումի ներկայացման ներպետական ամբողջ կառուցակարգը սահմանելու նպատակով Կառավարությունն առաջարկել է լրացում կատարել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում, ինչպես նաև Վարչական դատավարության, Քաղաքացիական դատավարության և Քրեական դատավարության օրենսգրքերում: Օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 5-ի հերթական նիստում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը հնարավորություն է տալիս  պետության բարձրագույն դատական ատյաններին խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ըստ փոխնախարարի՝ չնայած որ Հայաստանն այդ հնարավորությունից օգտվելու փորձառություն ունեցել է, այդուհանդերձ  օրենսդրության մեջ համապատասխան ընթացակարգեր նախատեսված չեն: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենսդրական փաթեթով առաջարկվում է նախատեսել Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանին դիմելու ընթացակարգային կանոնները: Առաջարկվում է սահմանել  անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դատավորի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություններ կայացնելու հնարավորության, խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքին ներկայացվող պահանջներն ու փոխգործակցություն ապահովող անձի վերաբերյալ կարգավորումները:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ մինչև այսօր ՄԻԵԴ-ը երկու խորհրդատվական կարծիք է տրամադրել: Առաջինը՝ 2022 թվականի մայիսի 29-ին՝ Սահմանադրական դատարանի, մյուսը՝ 2022 թվականի ապրիլի 26-ին՝  Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա: Անդրադառնալով ՄԻԵԴ  դիմելու կարգին վերաբերող հարցին՝ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկությամբ, ըստ ներկայացված նախագծի, կարող է դիմել յուրաքանչյուր դատավոր, ինչի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը պետք է կայացնի որոշում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին:

Լրահոս
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
18:56
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ