Հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախում 300-ից ավել նոր հուշարձան է հայտնաբերվել, որոնք պետական ցուցակներում հաշվառված չեն այդ թվում խաչքարեր, արձանագիր և ոչ արձանագիր, տապանաքարեր, եկեղեցիների, մատուռների ավերակներ։
Այդ մասին տեղեկացրել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը։
Անդրադառնալով շրջափակման հետևանքով որոնողական աշխատանքների խնդիրներին՝ նա առանձնացրել է տրանսպորտային վառելիքի պակասը, որի պատճառով կազմակերպության կողմից դաշտային աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

















