Լրահոս
06.04.2023

Գիլոյանն ընդունել է ծանրամարտի պատանեկան հավաքականին

Գիլոյանն ընդունել է ծանրամարտի պատանեկան հավաքականին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին, որն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում թիմային առաջին հորիզոնականն էր զբաղեցրել՝ նվաճելով երկամարտի 6 մեդալ:

Կարեն Գիլոյանը տպավորիչ հաջողության առթիվ շնորհավորել է պատանի ծանրորդներին և նրանց մարզիչներին՝ միևնույն ժամանակ հորդորելով նրանց չբավարարվել ձեռք բերածով:

«Հետևել եմ բոլորիդ ելույթներին: Շատ լավ մասնակցություն ունեցաք: Շնորհավորում եմ ինչպես ձեզ, այնպես էլ ձեր մարզիչներին: Նրանց աշխատանքը ևս շատ գնահատելի է: Կարևորում եմ այն, որ թիմային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրիք ու ապացուցեցիք, որ թիմային պայքարում ևս կարող ենք հաջողություններ ունենալ:

Խնդրանքս է, որ շարունակեք մարզվել նույն ջանասիրությամբ: Ձեր այս հաջողությունը դեռ առաջին քայլն է: Ամեն ինչ պետք է անեք մեծահասակների մակարդակում ևս ձեր հաջողություններն ամրագրելու և մեր երկրի պատիվը բարձր պահելու համար»,- ասել է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ պատանի ծանրորդներն ունեն բոլոր հնարավորությունները՝ կրկնելու մեր անվանի ծանրորդների՝ Յուրի Վարդանյանի, Հոկսեն Միրզոյանի, Իսրայել Միլիտոսյանի, Տիգրան Մարտիրոսյանի, Սիմոն Մարտիրոսյանի, Գոռ Մինասյանի և մյուսների հաջողությունները:

Կարեն Գիլոյանը նշել է՝ ցուցաբերած մարզական բարձր արդյունքների համար պատանի ծանրորդները տարեվերջյան պարգևատրումներ, ապա նաև անվանական թոշակներ կստանան:

Լրահոս
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան