Լրահոս
07.04.2023

ՔԿ քննիչները դասընթացներ կվարեն աշակերտների համար

ՔԿ քննիչները դասընթացներ կվարեն աշակերտների համար

ՀՀ քննչական կոմիտեն սկսում է կրթադաստիարակչական, հաղորդակցային և հանրային իրազեկման նոր ծրագիր, որի շրջանակներում Կոմիտեի քննիչները դասընթացներ են վարելու հանրապետությունում գործող հանրակրթական միջին (8-9-րդ դասարան) և ավագ (10-12-րդ դասարան) ուսումնական հաստատություններում:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ստորագրել է «Դասը վարում է քննիչը» խորագրով դասընթացների առարկայական ծրագիրը և դասընթացավարներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին հրամանը, որով փաստացի մեկնարկում է նշված նախաձեռնությունը։

Հրամանով սահմանվել են քննիչների կողմից վարվելիք դասընթացի թեմատիկ շրջանակը, անցկացման կարգը, դասընթացավարներին ներկայացվող հիմնական պահանջները։

Ծրագիրն ուղղված է մատաղ սերնդի իրավագիտակցության բարձրացմանը, օրինապաշտ վարքագծի խրախուսմանը, հանցածին հակումների իրավական հետևանքների բացատրմանը։ Հիմնական խնդիրներից է դեռահասների և երիտասարդների ներգրավման կամ թիրախավորման տեսանկյունից առավել ռիսկային հանցատեսակների դրսևորման եղանակների, դրանք ծնող պատճառների և կատարմանը նպաստող պայմանների պարզ և մատչելի իրազեկումը։

Մասնավորապես, դասընթացների հիմնական թեմաներն են լինելու հափշտակության տեսակները, հրազենի, պայթուցիկ նյութերի և սարքերի, փամփուշտների ապօրինի շրջանառությունը, սառը զենք կրելը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, խուլիգանությունը և դրա հատկանիշները, քրեական ենթամշակույթը և դրա դեմ պայքարը, անչափահասին հանցանքի կատարման մեջ ներգրավելը, երեխաների թրաֆիքինգը, կոռուպցիան և դրա հասարակական վտանգավորությունը, ընտանեկան բռնությունը և դրանից պաշտպանության միջոցները, կիբեռհանցագործությունները, պարտադիր զինվորական կամ զորահավաքային զորակոչից խուսափելը և այլն։

Քննիչները աշակերտներին կիրազեկեն ՀՀ-ում իրավապահ, արդարադատություն իրականացնող մարմինների գործառույթների, առանձնահատկությունների մասին։ Նախատեսվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի յուրաքանչյուր ստորաբաժանում ուսումնական տարվա ընթացքում պետք է ապահովի առնվազն 6 առարկայական թեմայի դասավանդում՝ ուսհաստատությունների վարչակազմերի հետ նախապես համաձայնեցնելով ժամանակացույցը և առարկայական ծրագիրը։

Դասընթացներն ընդգրկելու են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի ուսումնական հաստատությունները։ Դրանցում ներգրավվելու է նաև ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար անձնակազմը։

Դասընթացավարների ընտրության հարցում նախապատվությունը տրվելու է փորձառություն, գիտամանկավարժական գործունեության փորձ ունեցող, լսարանի հետ հաղորդակցվելու հմտություններ ունեցող աշխատակիցներին։ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է ընդգծված հետևողականություն ցուցաբերել ծրագրի իրականացման հարցում։

«Դասընթացը վարում է քննիչը» ծրագրի շրջանակներում հրամանով սահմանված պահանջների կատարումը հաշվի է առնվելու Կոմիտեի ստորաբաժանումների աշխատանքների կատարողականի գնահատման հարցում։

Լրահոս
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան