Լրահոս
07.04.2023

Կհեշտանա Վրաստանի տարածքով Հայաստանի կապը Ռուսաստանի Դաշնության հետ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության կազմում երեկ այցելել է վրաց-ռուսական սահման տանող Քվեշեթի-Կոբի շուրջ 23կմ երկարությամբ նոր ճանապարհին կառուցվող 9կմ երկարությամբ թունելի շինհրապարակ։

Հայկական պատվիրակությունը շինտեղամաս է այցելել Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի ուղեկցությամբ։

Հայաստանյան պատվիրակության անդամները վրաց գործընկերների հետ դիտարկել են 9կմ երկարությամբ թունելի կառուցման ընթացիկ աշխատանքները, ծանոթացել շինարարության, թունելի հորատման նորագույն տեխնոլոգիաներին։ Նոր ճանապարհը և թունելը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար։ Այս նոր ենթակառուցվածքը շահագործման հանձնելուց հետո կհեշտանա Վրաստանի տարածքով Հայաստանի կապը Ռուսաստանի Դաշնության հետ։

23կմ երկարությամբ 2 գոտիանոց ասֆալտբետոնե ճանապարհն ունենալու է 5 կամուրջ և 5 թունել (ամենաերկարը՝ 9կմ)։ Նախարար Սանոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Վերին Լարսի սահմանային անցակետ։

Լրահոս
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03

Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51

Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20

Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21

Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38

ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31

Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10

ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00

«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45

Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36

Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31