«Ակն ընդ ական» նախաձեռնությունն այսօր Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից կազմակերպել էր հեծանվաերթ՝ նվիրված Մայրության տոնին։
Երթի մասնակիցները հեծանիվների վրա ամրացրել էին Արցախի Հանրապետության դրոշները, որը դեկտեմբերի 12-ից գտնվում է շրջափակման մեջ։
Ակցիայի մասնակիցները Հյուսիսային պողոտայում ծաղիկներ բաժանեցին կանանց։