Լրահոս
08.04.2023

Փոխնախարարն ընդգծել է ՆԳՆ շրջանակներում միասնական ակադեմիա ունենալու կարևորությունը

Փոխնախարարն ընդգծել է ՆԳՆ շրջանակներում միասնական ակադեմիա ունենալու կարևորությունը

Ապրիլի 7-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն այցելել է արդեն ՆԳՆ ենթակայությանը տրված Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, հանդիպել ակադեմիայի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, կատարել շրջայց։

Տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

Արփինե Սարգսյանն ընդգծել է ՆԳՆ շրջանակներում մեկ միասնական ակադեմիա ունենալու հարցի կարևորությունը և նշել, որ Ոստիկանության կրթահամալիրի հետ միավորումը պետք է նպաստի ՆԳՆ կադրային, հատուկ պահանջարկի բավարարմանը։

Սարգսյանը հատուկ շեշտադրում է կատարել այն հանգամանքի վրա, որ միավորումը լինելու է չվնասելու սկզբունքով, ակադեմիայի անձնակազմի տարիներ շարունակ ներդրած ջանքն ու ավանդը պահպանվելու և զարգանալու է։Ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող Արմինե Հայրապետյանը վերահաստատել է ակադեմիայի ողջ կազմի պատրաստակամությունը՝ միավորմանն աջակցելու և համատեղ լուծումներ գտնելու հարցում։

Հանդիպման շրջանակներում ակադեմիայի ղեկավար կազմի հետ քննարկվել են ուսումնական հաստատությանը վերաբերող մի շարք հարցեր, ներկայացվել են Լուսակերտի վարժահամալիրի կարողությունները։

Փաստվել է ցանկացած արտակարգ իրավիճակում փրկարարի և ոստիկանի համագործակցության կարևորությունն ու նախանշվել համատեղ վարժանքների կազմակերպման հնարավորությունը։

Փոխնախարար Սարգսյանը Արմինե Հայրապետյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ակադեմիայում և դիտարկել ակադեմիայի կրթական միջավայրը, տեխնիկական հագեցվածությունը։

Ակադեմիայի ղեկավար կազմը ներկայացրել են միջազգային չափանիշներին համապատասխանող առաջին օգնության, հրշեջ-փրկարարական և մի շարք այլ սարքավորումներ, ինչպես նաև դրանց կիրառման հմտությունները։

Ներկայացվել է ջրափրկարարական ջոկատի կարողություններն ու հագեցվածությունը։ Ուսումնասիրվել են նաև ակադեմիայի ՏՏ համալիր լաբորատորիան, որտեղ ծանոթացել են գիտատեխնիկական և հետազոտական աշխատանքների արդյունքներին։

Փոխնախարարին ներկայացվել են ակադեմիայի կողմից նախագծված ռոբոտների, ԱԹՍ-ների և այլ սարքավորումների արտակարգ իրավիճակներում կիրառելիության առանձնահատկություններն ու օգտակարությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել տեխնիկական հագեցվածության համալրման ուղղությամբ աշխատանքները՝ ապահովելով նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ նոր լուծումների ներկայացումը։

Լրահոս
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան