ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամների ընտրությանը, գրել է.
«Պատկերացնում եմ որքան կուրախանար ու կհպարտանար երջանկահիշատակ Ժորա Վարդանյանը, տեսնելով որդու հաղթանակը:
Չգիտեմ՝ շնորհավորեմ Արշակ Վարդանյանին, թե ոչ, քանի որ նրան սպասվում է ծանր, ռիսկերով հարուստ և վտանգավոր աշխատանք: Իրականում շնորհավորում եմ ՀՀ բոլոր դատավորներին:
Վստահ եմ, որ պարոն Վարդանյանը տարբերություն չի դնի իրեն ընտրած ու չընտրած դատավորների միջև:
Եվ ամենակարևորը` դատավորները ցույց տվեցին, որ դատական իշխանությունը դեռ կենդանի է և ապաքինման հույս դեռ կա»։

















