Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ «Մերգելյանի» այգում ամբողջությամբ ավարտվել են քանդման աշխատանքները:
Տարածքը մաքրվել է տարիներ առաջ կառուցված շինություններից:
Հաջորդ փուլով այգում հարմարավետ պայմաններ կապահովվեն բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար:
















