ՀՀ ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը կարևորել է միջազգային ասպարեզում ճիշտ տեսանելիություն ապահովելու հարցը․
«Հայի կերպարը պետք է լինի այնպիսին, որ հարգանք և մրցակցություն առաջացնի շատ այլ պետությունների ներկայացուցիչների շրջանում։ Սա շատ եմ կարևորել, նույնը կարևորում եմ ՄԻՊ պաշտպանության գործառույթներ իրականացնելիս»,- ասել է Մանասյանը։
Նա հավելել է, որ ինքն ընտրվել է այլ պետությունների փորձագիտական աշխատանք իրականացնելու համար, որտեղ բացառվում էր, որ ՀՀ-ից ներկայացուցիչ լինի․
«Սա հատուկ եմ շեշտադրում, քանի որ ցույց եմ տալիս իմ առաջնահերթությունները»։